Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Գերմանական հովվաշունը հոտառությամբ 90% ճշգրտությամբ «ախտորոշում» է շագանակագեղձի քաղցկեղը. tert.am

Գերմանական հովվաշունը հոտառությամբ 90% ճշգրտությամբ «ախտորոշում» է շագանակագեղձի քաղցկեղը. tert.am

Նոր ուսումնասիրության համաձայն՝ վարժեցված գերմանական հովվաշունն իր հոտառությամբ ունակ է ավելի քան 90% ճշգրտությամբ «ախտորոշել» շագանակագեղձի քաղցկեղը, գրում է Independent-ը:

 

Նշվում է, որ շունը, հոտոտելով մեզի նմուշները, կարողանում է բարձր ճշգրտությամբ հայտնաբերել դրանց մեջ շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված քիմիական նյութերի պարունակությունը:

 

Ուսումնասիրությունն իրականացրել են Միլանի Հումանիտար կլինիկայի և ուսումնասիրությունների կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի մասնագետները:

 

Ուսումնասիրության շրջանակում երկու վարժեցված գերմանական հովվաշներ հոտոտել են 900 տղամարդկանց մեզը, որոնցից 360-ի մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի քաղցկեղ, իսկ 540-ն առողջ են եղել:

 

Վարժեցված շներից մեկը կարողացել էր «պարզել» շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին՝ 98.7%, իսկ մյուս շունը՝ 97.6% ճշգրտությամբ: 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. usiter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ