Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Ռեգեներատիվ բժշկությունը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում. news.am

Ռեգեներատիվ բժշկությունը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում. news.am

Շագանակագեղձի քաղցկեղի բուժումից հետո տղամարդիկ հաճախ են բախվում էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի հետ: Որոշ մարդկանց մոտ խնդիրը լուծվում է ինքնուրույն, իսկ մյուսներին կարող է օգնել ռեգեներատիվ բժշկության նոր տեխնոլոգիան, ինչը դրական արդյունքներ արձանագրեց կենդանիների վրա իրականացված գիտափորձերի ժամանակ:

 

Միջամտության ժամանակ առնանդամ է ներարկվում լիպոսակցիայի արդյունքում ստացած հատուկ նյութ՝ ստրոմալ-անոթային ֆրակցիան: Պարզվել է, որ այս բուժումը  նույնքան արդյունավետ է նյարդային վնասվածքներով պայմանավորած էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում, որքան ճարպային հյուսվածքներից ստացած ցողունային բջիջների ներարկումը: Սակայն ճարպային հյուսվածքներից ստացած ցողունային բջիջների ներարկումն իր վտանգավոր կողմերն ունի, քանի որ բացառված չէ որոշ դեպքերում ցողունային բջիջների ուռուցքի վերածվելը: Այդ պատճառով բժիշկները կարծում են, որ անմշակ ստրոմալ-անոթային ֆրակցիայի օգտագործումը շատ ավելի անվտանգ է, էժան եւ, կարեւորը, պակաս արդյունավետ չէ: 

 

Հետազոտության ընթացքում բժիշկները փորձարկել են բջիջների երկու տեսակի ազդեցությունը 40 մկների օրգանիզմի վրա, որոնց բաժանել էին 3 խմբի: Առաջին խմբի կրծողներին ներարկել էին ճարպային հյուսվածքներից ստացած ցողունային բջիջները, երկրորդ խմբի մկներին՝ անմշակ ստրոմալ-անոթային ֆրակցիան, իսկ երրորդ խումբը ոչ մի նյութ չէր ստացել: 4 շաբաթ անց բժիշկները պարզեցին, որ, երրորդ խմբի համեմատ, առաջին երկու խմբի մկների մոտ էրեկտիլ ֆունկցիայի բարելավում էր նկատվում:

 

Այս հետազոտության արդյունքները, հեղինակների խոսքով, ռեգեներատիվ բժշկության զարգացման գործում շատ մեծ առաջընթաց են: Հիշեցնենք, որ ռեգեներատիվ բժշկության հիմնական նպատակը վնասված հյուսվածքները, նյարդերն ու օրգանները վերականգնելու միջոցների հայտնաբերումն է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kakbik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ