Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Նոր հետազոտությունը պարզել է, որ ձկան յուղը կարող է կանխել շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճը. tert.am

Նոր հետազոտությունը պարզել է, որ ձկան յուղը կարող է կանխել շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճը. tert.am

Նոր հետազոտությունը պարզել է, որ ձկան յուղը կարող է օգնել պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ: Գիտնականները բացահայտել են, թե ինչպես է օմեգա-3 ճարպաթթուն կանխում շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճն ու տարածումը:

 

Ինչպես ներկայացնում  է Daily Mail-ը` նոր հետազոտության արդյունքները հակասում են 2013-ին անցկացված հետազոտության արդյունքներին, որոնց համաձայն` օմեգա-3 ճարպաթթուն բարձրացնում է  շագանակագեղձի քաղցկեղի վտանգը:

 

Նոր ուսումնասիրությունը մատնանշում է առավել արդյունավետ հակաքաղցկեղային դեղամիջոցներ հայտնաբերելու եղանակը: Գիտնականները վաղուց գիտեին, որ օմեգա-3-ը նվազեցնում է բորբոքումն ու հակաշաքարախտային ազդեցություն ունի: Վերջերս նրանք բացահայտել են` ինչպես է դա տեղի ունենում:

 

Journal of Pharmacology and Experimental Therapeutics ամսագրում հրապարակված արդյունքները ցույց են տվել, թե ինչպես ճարպաթթուները կամ դրանց գործառույթները կրկնող դեղամիջոցները կարող են կանխել քաղցկեղի բջիջների աճը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. doc-baby.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ