ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա
Ճարպակալումը շագանակագեղձի քաղցկեղն ավելի վտանգավոր կարող է դարձնել. news.am
Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու պատճառներին վերջերս ավելացել է եւս մեկը՝ ճարպակալումը, որի մասին հիմնավոր ապացույցները հրապարակվել են համաշխարհային ընթացիկ հետազոտության նոր զեկույցում։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Զեկույցը կատարվել է Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ինստիտուտի, Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի եւ International’s Continuous Update նախագծի համագործակցությամբ։ Զեկույցում 104 ուսումնասիրություններից բացի ներառվել է ավելի քան 9,8 միլիոն մարդու հետազոտություն եւ դիտարկվել է շագանակագեղձի քացկեղի 191,000 դեպք։
Ըստ Քաղցկեղի ամերիկյան ընկերության հաշվարկների՝ ԱՄՆ-ում քաղցկեղի մահացության յուրաքանչյուր երեք դեպքից մեկը կապված է մարմնի ավելորդ քաշի, վատ սնվելու եւ ֆիզիկական անգործության հետ։ Չնայած այս բոլոր գործոնները փոխկապակցված են, մարմնի քաշն ամենասերտ կապն ունի քաղցկեղի հետ։ Կրծքագեղձի, հաստ աղիքի, ուղիղ աղիքի, արգանդի, կերակրափողի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղներն ամենաշատ առնչությունն ունեն ճարպակալման հետ։
Շագանակագեղձի քաղցկեղը վտանգավոր չէ կամ էլ դանդաղ է զարգանում, բայց մարդն այս հիվանդությունից չի մահանում։ Հիվանդության այս տեսակը փոխանցվում է ժառանգաբար, աֆրոամերիկացի կամ էլ 50-ն անց լինելու դեպքում։ Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ ախտորոշված հիվանդության այս տեսակը վտանգավոր է համարվել։ Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ինստիտուտը հաշվարկել է, որ ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման դեպքերը հնարավոր է կանխել՝ հետեւելով մարմնի քաշին։ Տարիքը, ազգությունը կամ ժառանգականությունը մեր վերահսկողությունից դուրս են, մինչդեռ առողջ ապրելակերպը, ներառյալ հավասարակշռված սննդակարգը եւ ֆիզիկական վարժությունները կարող ենք վերահսկել։
Նշենք, որ ԱՄՆ տղամարդկանց 71%-ը գերքաշ է կամ ճարպակալում ունի։
Կարդացեք նաև
25.03.2020
10.12.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ