Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Էրեկցիայի հետ կապված խնդիրները վկայում են սրտի հիվանդությունների մասին

Էրեկցիայի հետ կապված խնդիրները վկայում են սրտի հիվանդությունների մասին

Էրեկտիլ դիսֆունկցիայի անգամ աննշան դրսեւորումները կարող են մատնացույց անել սրտի հետ կապված խնդիրների եւ վաղ մահվան ռիսկի մեծացման մասին: Նման եզրահանգման են եկել ավստրալացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարկվել է «PLOS Medicine» ամսագրում: Նրանց կարծքով` էրեկցիայի հետ կապված անգամ աննշան խնդիրն առիթ է առողջությանն ուշադրություն դարձնելու համար:

 

Նրանք հետազոտություններ են իրականացրել 45 տարեկան եւ ավելի տարիքով մոտ 95 038 տղամարդու շրջանում: 2,2 տարվա ընթացքում սրտի խնդիրներով 7 855  մարդ է  դիմել բժշկի, 2,8 տարվա ընթացքում 2 304 մահ է տեղի ունեցել:

 

Այդ տվյակները մասնագետները դիտարկել են էրեկտիլ դիսֆունկցիայի տեսանկյունից: Սրտանոթային հիվանդության պատմություն չունեցող անձանց մոտ լուրջ էրեկտիլ դիսֆունկցիայի առկայությունը սրտի հետ կապված խնդրի ռիսկն ավելացրել է  35%-ով, իսկ  մահվան ռիսկը` 93%-ով: Սրտանոթային խնդիրներ ունեցողների մոտ  դրանք կազմել են  64% եւ 137% համապատասխանաբար:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ