Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Պետք չէ երեխաների մոտ թերագնահատել պատվաստումից առաջացող ցավային զգացողությունը

Պետք չէ երեխաների մոտ թերագնահատել պատվաստումից առաջացող ցավային զգացողությունը

Խաբեությունը ծնողներին կարող է թանկ արժենալ,- նախազգուշացնում են գերմանացի փորձագետները: Շատ ծնողներ պատվաստումից առաջ երեխաներին հավաստիացնում են, որ այդ միջամտությունը բացարձակապես անցավ է , ինչը հետագայում միշտ չէ որ հաստատվում է փորձով: Գերմանիայի դեղատնային միությունների դաշնային միավորումը նախազգուշացնում է այդ դաստիարակչական սխալի մասին:

Եթե երեխան գիտակցի խաբեությունը, ապա հաջորդ անգամ նա արդեն չի հավատա, և ավելի բարդ կլինի համոզել մյուս ներարկումը կատարել: Գերմանացի փորձագետները խորհուրդ են տալիս մանրամասն պատմել երեխաներին այն մասին, թե ինչ է տեղի ունենում պատվաստման ընթացքում: Բուն միջամտության ընթացում պետք է շեղել երեխայի ուշադրությունը, օրինակ, փուչիկ փչելով կամ օճառի պղպջակներով: Կրծքի երեխաներին կարելի է շեղել ծծակի միջոցով:

Որոշ դեպքերում պատվաստման ցավային զգացողությունը կարելի է կանխարգելել՝ վակցինացիայից 30-60 րոպե առաջ մաշկի համապատասխան հատվածում տեղադրելով ցավազրկող սպեղանի կամ լիդոկայինով քսուկ: Այդպիսի միջոցները Գերմանիայում թույլատրվում է կիրառել երեխաների մոտ՝ չորս ամսականից սկսած:

Սկզբնաղբյուր. medikforum.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ