Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Մասնագետները պատմեցին, թե ինչպես երեխաներին սովորեցնել ճիշտ խոսել

Մասնագետները պատմեցին, թե ինչպես երեխաներին սովորեցնել ճիշտ խոսել

Երբ երեխան ինչ-որ վատ բան է անում, նրա ծնողները հաճախ դուրս են գալիս հունից: Սակայն ավելի լավ է չկորցնել ինքնատիրապետումը: Պարզվում է, որ հաճախ երեխաները ճիշտն ասում են, երբ գիտեն, որ իրենց ծնողներn, ընդհանուր առմամբ, դրականորեն կարձագանքեն, նույնիսկ եթե պատժեն: Այսպիսի եզրակացության են եկել Մանչեստրի Համալսարանի գիտնականները, գրում է The Daily Mail-ը:


4-7 տարեկան երեխաների խմբին ծանոթացրել են այնպիսի պատմությունների հետ, որոնց հերոսները սխալ արարքներ կատարող երեխաներ են: Հերոսների 50%-ը ստում էր իր արարքների մասին, մնացածը ճիշտն էր ասում: Երեխաներին հարցնում էին, թե ինչպես էին նրանք իրենց զգում յուրաքանչյուր պատմության ընթերցման ժամանակ և ընթերցումից հետո: Հետազոտողներին հետաքրքրում էր երեխաների կարծիքը հերոսների զգացմունքների և նրանց շարժառիթների վերաբերյալ:

Ապա երեխաներին տրվում էին հարցեր հերոսների ծնողների և նրանց ենթադրվող արձագանքի մասին: Այնուհետև մասնագետները հարցաքննում էին երեխաների մայրերին: Արդյունքում գիտնականները պարզեցին, թե որքան հաճախ են երեխաները ստում: Հետազոտողները հայտնաբերեցին, որ 4-5 տարեկան երեխաները հաճախ դրականորեն են վերաբերվում ստին, իսկ խոստովանությանը՝ բացասաբար: Ընդհանուր առմամբ, 7-9 տ. տարիքային խմբի մասնակիցները հիմնականում հասկանում էին, որ սուտը վատ է:
 
Այսպիսով, ավելի մեծ տարիքի երեխաները փոքրերի համեմատ հաճախ գտնում էին, որ խոստովանելը ճիշտ արարք է, ինչը, ակայն, չի խոսում այն մասին, որ փոքրերը մեղքի զգացում չունեն կամ սուտը վատ չեն համարում: Նրանք հակված են ստելու, քանի որ գիտեն սխալ արարքի հետ կապված ծնողների բացասական արձագանքի մասին:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
Լուսանկարը. mir-tema.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ