Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Սուպերհերոսների մասին պատմությունները վտանգավոր են երեխայի հոգեբանության համար. news.am

Սուպերհերոսների մասին պատմությունները վտանգավոր են երեխայի հոգեբանության համար. news.am

Սուպերհերոսների մասին պատմություններով տարվող եւ հաճախ իրենց այդ հերոսների դերում պատկերացնող երեխաները, սովորաբար, ավելի ագրեսիվ են լինում այն հասակակիցներից, ովքեր չեն հետաքրքրվում սուպերհերոսներով: Այս մասին ասված է Journal of Abnormal Child Psychology ամսագրում հրապարակված հետազոտությունում:

Ամերիկյան Brigham Young University-ի գիտնականները հարցում են անցկացրել 240 երեխաների եւ նրանց ծնողների մասնակցությամբ՝ պարզելու, թե նրանցից ովքեր են տարված սուպերհերոսներով: Մասնագետները նաեւ առանձին զրուցել են երեխաների հետ՝ նրանց խնդրելով նշել սիրելի 10 սուպերհերոսներին ու պատմել, թե հատկապես որ հատկություններն են առավել գրավիչ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների 20%-ին դուր է գալիս սիրված հերոսների դաժանությունը: Երեխաների 70%-ը նշել է հերոսների դրական կամ չեզոք հատկություններ, օրինակ՝ ուժը կամ թռչելու ունակությունը: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ սուպերհերոսներով չափազանց տարված երեխաները մեկ տարի անց ավելի հաճախ են ֆիզիկական ուժ եւ ագրեսիա արտահայտում:

Մասնագետների խոսքով՝ սուպերհերոսների մասին պատմություններում բռնությունը հաճախ համադրվում է սոցիալական վարքով, բայց նախադպրոցական տարիքի երեխաները չեն կարող ըմբռնել այդ պատմություններում թաքնված բարոյական կողմը: Այսպիսով՝ մեծ է վտանգը, որ բռնության իմաստը չհասկացող երեխաները պատճենում են նրանց պահվածքը:

Հիշեցնենք, որ նախորդ հետազոտությունների արդյունքների համաձայն՝ բռնության մասին տեղեկությունը բթացնում է մտավոր եւ զգայական արձագանքը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Fishki.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ