ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ինչո՞ւ չի կարելի երեխաներին ստիպել մինչեւ վերջ ուտել և ամբողջությամբ դատարկել ափսեն. news.am
Բազմաթիվ ծնողներ, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակչուհիներ երեխաներին ստիպում են ամբողջությամբ դատարկել ափսեի պարունակությունը, եթե անգամ փոքրիկները պնդում են, որ քաղցած չեն: «Մինչեւ ամբողջը չուտես, սեղանից չես հեռանա» արտահայտությունը տարբեր տարբերակներով կյանքում գոնե մեկ անգամ լսել են բոլոր երեխաները: Նեբրասկայի համալսարանի գիտնականները, սակայն, հայտարարում են, որ երեխային ստիպելը վնասակար է:
ԱՄՆ-ում անցկացված հետազոտության առաջատար հեղինակ Դիփնի Դեւի խոսքով՝ մանկապարտեզների բազմաթիվ դաստիարակներ հետեւում են, որ երեխաներն ամբողջությամբ ուտեն ճաշը: Որոշ դեպքերում էլ ուտելիքն օգտագործվում է որպես պարգեւատրում, օրինակ՝ ինքնուրույն զուգարան գնալու համար երեխային կարող են կոնֆետ հրամցնել:
Գիտնականների պնդմամբ՝ դա սխալ է եւ վնասակար, քանի որ այդ կերպ դաստիարակված երեխաները, հնարավոր է, չկարողանան ինքնուրույն կառավարել քաղցի զգացողությունը: Արդյունքում նրանց մոտ կարող է արագ սննդի հանդեպ հակվածություն առաջանալ, որոնք հագեցվածության կարճաժամկետ զգացողություն են ապահովում: Ավելին, մեծ է հավանականությունը, որ նման երեխաների մոտ ավելորդ քաշ կամ ճարպակալում կառաջանա:
Մասնագետները հարցում են անցկացրել 2-5 տարեկան երեխաների խմբերի 18 դաստիարակչուհու շրջանում: Նրանք միջինը 42 տարեկան կանայք են եղել՝ նախադպրոցական տարիքի երեխաների հետ շուրջ 12 տարվա աշխատանքային փորձով: Ոմանք պատմել են, որ, իսկապես, նման հնարքների են դիմել հատկապես քմահաճ եւ համառ երեխաների հետ: Մյուսներն էլ հայտարարել են, որ «մաքուր ափսեների» կողմնակից են: Մի քանի դաստիարակներ, սակայն, նշել են, որ երեխաներին չեն ստիպում մինչեւ վերջ ուտել, քանի որ լսել են նման գործողությունների եւ հետագայում ճարպակալման առաջացման վտանգի միջեւ կապի վերաբերյալ հետազոտությունների մասին:
Հեղինակները նշում են, որ ոչ ընդգրկուն ուսումնասիրության պատճառով իրենց աշխատանքը չի ապացուցում, որ նախադպրոցական կրթական հաստատություններում կերակրելու քաղաքականությունը, միանշանակ, ավելորդ քաշի կամ սխալ սննդային սովորությունների առաջացման պատճառ է դառնում, սակայն դրա հավանականությունն անտեսելն ու երեխաներին ստիպելով կերակրել, ամեն դեպքում, պետք չէ:
19.10.2016 Կարդացեք նաև
31.05.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
