Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Կրթված ծնողներն ավելի շատ ժամանակ են հատկացնում երեխաներին. հոգեբաններ. 1in.am

Կրթված ծնողներն ավելի շատ ժամանակ են հատկացնում երեխաներին. հոգեբաններ. 1in.am

Կրթված ծնողները երեխաների վրա ավելի շատ ժամանակ են ծախսում, քան չկրթվածները: Այդ մասին հայտնել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները՝ 1965-2012 թվականների ընթացքում վերլուծելով ավելի քան 122 հազար տարբեր սեռերի ծնողների տվյալներ Կանադայից, ԱՄՆ-ից և եվրոպական մի շարք երկրներից:

Հետազոտողները պարզել են, որ ժամանակակից ծնողներն ավելի շատ ժամանակ են ծախսում երեխաների վրա, քան առաջ, հայտնում է rosbalt.ru-ն:

Այսպես՝ 1965 թվականին մայրերը երեխայի խնամքի վրա ծախսել են օրական մոտավորապես 54 րոպե, իսկ 2012 թվականին 104 րոպե: 1965 թվականին հայրերը երեխաներին տրամադրել են օրական 16 րոպե, իսկ 2012 թվականին՝ 59 րոպե:

Մասնավորապես՝ բարձրագույն կրթությամբ մայրերը երեխաների վրա օրական ծախսել են 123 րոպե, իսկ կրթական ցածր մակարդակ ունեցող կանայք 94 րոպե: Բարձրագույն կրթությամբ հայրերը երեխաների վրա օրական ծախսել են 74 րոպե, իսկ պակաս կրթվածները՝ 50 րոպե:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 4mama.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ