Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Disney-ի արքայադուստրերին մեղադրել են աղջիկների վրա վատ ազդեցության համար. tert.am

Disney-ի արքայադուստրերին մեղադրել են աղջիկների վրա վատ ազդեցության համար. tert.am

Disney ընկերության մուլտֆիլմերի արքայադուստրերով չափազանց շատ տարվելը կարող է հանգեցնել աղջիկների կողմից սեփական մարմնի սխալ ընկալմանը, ինչպես նաև սերմանում է խեղաթյուրված գենդերային կարծրատիպեր, նման եզրակացության են եկել հետազոտողները:

Գիտնականների կարծիքով՝ սիրելի մուլտֆիլմերի հորինված կերպարները նպաստում են աղջիկների մոտ կանանց մասին պատկերացումների բացասական կարծրատիպերի ձևավորմանը:

Մասնավորապես, «Սառցե սիրտը» ֆիլմից Էլզան անիրական բարակ իրան ունի, ինչպես և այլ մուլտֆիլմերի հերոսուհիները, այդ թվում` նրա քույր Աննան, Ժասմինը «Ալադինից», ջրահարս Արիելը, Մոխրոտը և Սպիտակաձյունիկը: Բնականաբար, նման կերպարը, որն անհնար է իրական կյանքում, նվազեցնում է ինքնագնահատականը և հանգեցնում նրան, որ աղջիկները սկսում են ատել սեփական մարմինը, փոխանցում է newsru.com-ը։

ԱՄՆ Այդահո նահանգում գտնվող Բրիգամ Յանգի համալսարանի հոգեբանները պարզել են, որ այն աղջիկները, ովքեր այդ մուլտֆիլմերի շնորհիվ հակված են գենդերային կարծրատիպերին, կասկածում են իրենց ուժերին. օրինակ՝ նրանք վստահ չեն, որ կարող են հաջողություն ունենալ մաթեմատիկայում և բնական գիտություններում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. cnn.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ