Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Տանը մեծ գրադարան ունեցող երեխաները հետագայում ավելի շատ են վաստակում. հետազոտություն. 1in.am

Տանը մեծ գրադարան ունեցող երեխաները հետագայում ավելի շատ են վաստակում. հետազոտություն. 1in.am

Երեխաները, որոնց ընտանիքում կա մեծ տնային գրադարան, հետագայում ավելի շատ են վաստակում: Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները վերջերս կատարված հետազոտությունից հետո, որը հրապարակվել է Economic Journal-ում:

Հետազոտության ընթացքում Իտալիայի Պադուայի համալսարանի տնտեսագետները հարցում են անցկացրել 6 000 մարդու շրջանում եվրոպական 9 երկրից, ովքեր ծնվել են ХХ դարի կեսին: Հարցվածներին բաժանել են մի քանի խմբի՝ նրանց, որոնց տանը եղել է 10 գրքից պակաս, և որոնց տրամադրության տակ եղել է մեծ թվով գրքերի դարակ, գրապահարան՝ առնվազն 100 գրքով, ինչպես նաև նրանց, ովքեր ունեցել են երկու կամ ավելի շատ գրադարակ:

Գիտնականները եզրակացրել են, որ այն մարդկանց վաստակածը, ովքեր երեխա ժամանակ քիչ գրքեր են ունեցել, 5%-ով աճում է դպրոցից հետո ստացած կրթության յուրաքանչյուր լրացուցիչ տարվա շնորհիվ, մինչդեռ նրանց եկամուտը, ովքերշատ ավելի գրքեր են ունեցել, աճում է 21%-ով: Բացի դրանից՝ գիտնականները նշում են, որ նրանք, ովքեր տանը մեծ գրադարան են ունեցել, սովորաբար տեղափոխվում են լավ վաստակելու մեծ հնարավորություններով քաղաքներ՝ ի տարբերություն նրանց, ովքեր երեխա ժամանակ քիչ գիրք են ունեցել:

Ըստ գիտնականների՝ գրքերը մեծ ազդեցություն են ունենում երեխաների վրա՝ բարելավելով նրանց առաջադիմությունը դպրոցում: Բացի դրանից՝ տնային գրադարանը նշանակում է նպաստավոր սոցիալ-տնտեսական պայմաններ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lolakarimova.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ