Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Օմեգա 3 ճարպաթթուները կարող են երեխաներին պակաս ագրեսիվ դարձնել. news.am

Օմեգա 3 ճարպաթթուները կարող են երեխաներին պակաս ագրեսիվ դարձնել. news.am

Օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են ժամանակավորապես հաղթահարել մանկական ագրեսիան: Այդ մասին հայտնում են University of Pennsylvania-ի գիտնականները: Ադրիան Ռեյնը, ով Richard Perry University-ից քրեագիտության դասախոս է, իր ամբողջ կարիերայի ընթացքում կապեր է փնտրել ուղեղի կենսաբանական գործունեության եւ ասոցիալ պահվածքի միջեւ: Նա ցանկացել է հասկանալ, թե հնարավո՞ր է արդյոք ազդել մարդկանց պահվածքի վրա` ազդելով նրանց ուղեղի աշխատանքի վրա:

Հետազոտությունների շրջանակում, որոնք նվիրված են երեխաների ասոցիալ պահվածքի վրա սննդակարգի ազդեցությանը, Ռեյնն ու իր գործընկերներն ուսումնասիրել են անչափահասներին, ովքեր ապրում են աֆրիկյան Մավրիկիա կղզում: Ոմանք կես տարվա ընթացքում հավելումներ են ստացել, որոնք պարունակել են օմեգա 3 ճարպային թթուներ, մյուսների սննդակարգը ոչ մի կերպ չի փոխվել: Փորձարարական խմբից անչափահասների մոտ ագրեսիայի եւ ասոցիալ պահվածքի մակարդակն էականորեն նվազել է:  

Համանման փորձարկում է իրականացվել ԱՄՆ-ում, որին 11-12 տարեկան  290 երեխա է մասնակցել: Երեխաներից յուրաքանչյուրի մոտ ագրեսիվ պահվածքի առնվազն մեկ էպիզոդ էր արձանագրվել: Նրանց բաժանել էին 4 խմբի. առաջինները հյութ են խմել, երկրորդները կոգնիտիվ-պահվածքային թերապիայի կուրս են անցել` ամեն օր մեկ ժամ զրուցելով մասնագետի հետ: Երրորդները հավելումներ են ընդունել եւ միաժամանակ հոգեբանի են այցելել, իսկ չորրորդ խմբի մասնակիցներին ուղղակի տեղեկություններ են տրամադրվել ագրեսիվ պահվածքի դեմ պայքարի միջոցների մասին:

Փորձարկումը 3 ամիս է տեւել: Նախքան փորձարկումը եւ ավարտից հետո ուսումնասիրվել է երեխաների արյան մեջ օմեգա 3-ի պարունակությունը: Պարզվել է, որ երեխաները, որոնց սննդակարգում հյութ էին մտցրել օմեգա 3-ի հավելմամբ, փորձարկման ավարտից հետո պակաս ագրեսիվ էին, քան նրանք, ովքեր նման հավելումներ չեն օգտագործել:

Ի դեպ,  արդյունավետությունը երկարատեւ չէր. փորձարկման ավարտից կես տարի անց անչափահասների պահվածքը դարձյալ առաջվանն էր դարձել: Հետազոտողներն առայժմ չգիտեն, թե օմեգա 3 ճարպային թթուների օգտագործումը կօգնի՞ արդյոք այդ արդյունավետությունն ավելի տեւական դարձնել:

Հասկանալու համար, թե արդյո՞ք կենսահավելումները կարող են օգնել` հաղթահարելու ասոցիալ պահվածքը, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, բայց այժմ արդեն հեղինակները օմեգա 3 ճարպային թթուների ընդունումը մանկական ագրեսիայի դեմ պայքարի խոստումնալից միջոց են համարում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. artofcare.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ