Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ինքնուրույնությունը զարգացնում է երեխաների մտավոր կարողությունները. 1in.am

Ինքնուրույնությունը զարգացնում է երեխաների մտավոր կարողությունները. 1in.am

Մոնրեալի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ճանաչողական ունակություններն ավելի լավ են զարգացած այն երեխաների մոտ, որոնց մայրերը խրախուսում են նրանց ինքնուրույնությունը: Ուսումնասիրությանը 78 մայրեր և նրանց 3 տարեկան երեխաներն են մասնակցել: Գիտնականները ուսումնասիրել են կատարողական ունակությունները, որոնք կախված են մի շարք ճանաչողական գործընթացներից, ներառյալ՝ պլանավորումը, ուշադրությունը, բազմախնդրությունը և այլն, փոխանցում է Zee News-ը:

 

Կատարողական ունակությունները գնահատվել են նաև մի քանի խաղերի օգնությամբ: Այդ խաղերը գիտնականներին պատմել են ցանկալի պարգևատրումը հետաձգելու երեխայի ունակության, միաժամանակ մի քանի բաների մասին մտածելու և աշխատանքային հիշողության մասին: Ամենից լավ այդ առաջադրանքները կատարել են այն երեխաները, որոնց մայրերը խրախուսել են նրանց ինքնուրույնությունը: Այն մասնակիցները, որոնց մայրերը դա չեն արել, ավելի վատ կատարողական հմտություններ են ունեցել:

 

«Ինքնուրույնության խրախուսումն այն է, երբ երեխային սովորեցնում են ինքնուրույն լուծել խնդիրները: Ընդ որում, հարկավոր է հաշվի առնել նրա տեսանկյունը և համոզվել, որ նա ակտիվորեն մասնակցում է խնդրի լուծմանը»,- պատմում են ուսումնասիրողները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. happykidsekb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ