Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ծնվելու պահին երեխայի քաշը հետագայում ազդում է նրա առաջադիմության վրա. 1in.am

Ծնվելու պահին երեխայի քաշը հետագայում ազդում է նրա առաջադիմության վրա. 1in.am

Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականների տվյալներով ինչքան շատ է կշռում երեխան ծնվելու պահին, այնքան մեծ կլինի ուսուման մեջ նրա հաջողությունները: Ընդ որում, քաշն ազդում է երեխայի ուղեղի զարգացման վրա: Եթե երեխան մոր արգանդում ավելի երկար է մնում և քաշ է հավաքում, դրա շնորհիվ նրա մոտ զարգանում են մտավոր կարողությունները, հաղորդում է Zee News-ը:

 

Դա նկատելի է եղել նույնսկ երկվորյակների մոտ: Զույգերից ավելի մեծ քաշ ունեցողը մտավոր ավելի մեծ կարողություններ է ունեցել, քան ավելի փոքր քաշով ծնվածը: Ծնվելու պահին երեխայի քաշը սերտորեն կապված է մոր եկամուտների, դասակարգի և սննդի հետ:

 

Ուսումնասիրողները նշում են նաև, որ երեխայի քաշը միակ գործոնը չէ, որից կախված է երեխայի առաջադիմությունը: Օրինակ, ծնողների կրթությունը երեխայի մտավոր կարողությունների վրա մեծ ազդեցություն ունի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ