Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Դպրոցական դասընթացների վաղ մեկնարկը վնասակար է դեռահասների առողջության համար. news.am

Դպրոցական դասընթացների վաղ մեկնարկը վնասակար է դեռահասների առողջության համար. news.am

Դեռահասների դյուրագրգռության պատճառը կարող են ո՛չ միայն վարքագծային խնդիրները լինել, այլ նաեւ այն հանգամանքը, որ դպրոցական դասացուցակը երբեմն բացասական ազդեցություն է թողնում նրանց կենսաբանական ժամացույցի վրա:

 

Եզրահանգման հեղինակները ամերիկացի գիտնականներ են: Նրանց համոզմամբ, դասընթացների վաղ մեկնարկը կարող է տրամադրության անկման, իսկ փոփոխությունը՝ առողջության եւ ուսման կարողությունների բարելավման հանգեցնել, հաղորդում է The Independent-ը:

 

Learning, Media and Technology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները ենթադրում են, որ սովորելու եւ օպտիմալ գործառույթներ դրսեւորելու կարողությունը փոխվում է՝ կախված կենսաբանական, այլ ոչ՝ սոցիալական ժամացույցից: Քնի եւ արթուն անցկացված ժամանակի ցիլկերը (ցիրկադային ռիթմեր) բարդ, գլխուղեղի սուպրախիազմատիկ կորիզի կողմից կարգավորվող գործընթացներ են:

 

Տարրական դպրոցում դասընթացների մեկնարկային ժամը եւ երեխայի կենսաբանական ժամացույցը միմյանց հետ սերտ կապի մեջ են գտնվում: Իսկ ահա դեռահասության տարիքում սոցիալական եւ կենսաբանական ժամանակի միջեւ առկա հակամարտությունը սրության ամենաբարձր մակարդակի հասնելու միտում ունի:

 

Սեռահասունացման ընթացքում դեռահասները մի փոքր ավելի ուշ ժամի՝ երեկոյան ժամը 11-ից հետո քնելու կարիք են զգում: Հոդվածի հեղինակների տվյալներով, որեւէ վկայություն չկա առ այն, թե դասընթացների վաղ մեկնարկն օգտակար է երեխաների առողջության եւ առաջադիմության համար: Սակայն հակառակը հնարավոր է ապացուցել: ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում դասընթացները մի փոքր ավելի ուշ մեկնարկելու մասին որոշում է կայացվել, ինչի արդյունքում 18-19-ամյա ուսանողները առաջադիմության առավել բարձր մակարդակ են դրսեւորել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. qwrt.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ