Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Գիտնականներ. ցածր եկամտով ընտանիքների երեխաներն անվստահ են մեծանում. news.am

Գիտնականներ. ցածր եկամտով ընտանիքների երեխաներն անվստահ են մեծանում. news.am

Մինեսսոտայի համալսարանի գիտնականները համոզված են, որ տարբեր սոցիալական խմբերում գտնվող երկու մարդիկ այս կամ այն իրադարձության վերաբերյալ կատարելապես հակառակ արձագանք ունեն:
 
Գիտնականները պնդում են, որ աղքատ ընտանիքներում մեծացող մարդիկ հակված են հավատալու, որ կյանքի անորոշ ու բարդ պայմանները էականորեն ազդում են իրենց ապագայի վրա: Միեւնույն ժամանակ, նյութապես ապահովված անհատականությունները համոզված են, որ կյանքի բոլոր իրադարձությունները ենթակա են փոփոխության:
 
Աղքատության մեջ ապրող մարդը բարոյական առումով ավելի հեշտ է հանձնվում, քան հարմարավետության եւ ապահովվածության մեջ ապրող անձը, հաղորդում է Healthvesti պորտալը:
 
Հետազոտությանը տարբեր բուհերի 73 ուսանող է մասնակցել: Կամավորների միջին տարիքը կազմել է 20: Հետազոտության ժամանակ նրանց խնդրել են լուծել անլուծելի խնդիր:
 
Արդյունքում պարզվել է, որ աղքատ ընտանիքում ապրած ուսանողները 25%-ով ավելի շուտ են հրաժարվել լուծել խնդիրը, քան ավելի հարուստ եւ ապահովված ընտանիքների ներկայացուցիչները: Գիտնականները հազոմված են, որ տնտեսական անորոշության պայմաններում մարդկանց ընկալումները փոխվում են:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. cps06.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ