Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ծեծը կործանարար ազդեցություն է ունենում երեխաների զարգացման վրա. news.am

Ծեծը կործանարար ազդեցություն է ունենում երեխաների զարգացման վրա. news.am

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց կեսը եւ տղամարդկանց մեկ երրորդը կարծում են, որ իրենց երեխաներին երբեմն «լավ ծեծ» է անհրաժեշտ: Ընդ որում, որոշները ենթադրում են, որ ծնողական ջերմությունն ու սերը կարող են հարթել մարմնական պատժի բացասական հետեւանքները: Բայց ամենեւին էլ այդպես չէ:

Գիտնականները պարզել են, որ չի կարելի երեխայի վրա ձեռք բարձրացնել, քանի որ այդ բացասաբար է ազդում նրա ուղեղի վրա: Meddaily-ի փոխանցմամբ, խոսքը ո'չ միայն հոգեբանական, այլեւ ֆիզիոլոգիական հետեւանքների մասին է:

Ավելի վաղ հետազոտողները եզրահանգել էին, որ մարմնական խիստ պատիժն ազդում է երեխայի ուղեղի զարգացման վրա: Մարմնական խիստ պատիժ ասելով մասնագետները նկատի են ունեցել երեք տարի շարունակ ամսական գոնե մեկ անգամ գոտու կամ ձեռքի տակ եղած այլ առարկաների օգտագործմամբ ծեծը:

Պարբերաբար նման պատժի ենթարկվող երեխաների մոտ ուղեղի հատվածում ավելի քիչ մոխրագույն նյութ կա, որը կապված է դեպրեսիայի, թմրամոլության եւ հոգեբանական այլ խախտումների հետ: Միաժամանակ, կապ է բացահայտվել այդ մոխրագույն նյութի քանակության եւ երեխայի IQ-ի միջեւ:

Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ ամիսը նվազագույնը 2 անգամ 3 տարեկան երեխային մարմնական պատիժ հասցնելու պարագայում բարձրացնում են նրա ագրեսիայի մակարդակը 5 տարեկանում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lady.gazeta.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ