Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Երեխաների ընթերցանության հանդեպ սերը եւ մաթեմատիկական ունակությունները կապված են

Երեխաների ընթերցանության հանդեպ սերը եւ մաթեմատիկական ունակությունները կապված են

Բրիտանական գիտնականները գենետիկ հարաբերակցություն են հայտնաբերել երեխայի՝ ընթերցանության  եւ մաթեմատիկական ունակությունների միջեւ:

Գիտնականները եզրակացրել են, որ գեների մոտավորապես կեսը, որոնք պատասխանատու են մաթեմատիկական ունակությունների համար, կարեւոր դեր են խաղում նաեւ ընթերցանության հանդեպ սիրո դրսեւորման հարցում: Հեղինակներն իրենց հետազոտությունում օգտագործել են շուրջ 2.500 բրիտանական ընտանիքների երեխաների մասին տվյալները:

Mignews-ի փոխանցմամբ, մասնագետները վերլուծել են արագ ընթերցանության եւ ստացված տեղեկությունների ընկալման երեխաների ունակությունը, ինչպես նաեւ հարցեր են տվել դպրոցական ստանդարտ ծրագրի մաթեմատիկական դասընթացից: Այնուհետեւ փորձերի արդյունքները համեմատել են գենետիկ տվյալների հետ, որոնք ուսումնասիրության հեղինակներին թույլ են տվել եզրակացություն անել հարաբերակցության մասին:

Մասնագետները նշում են, որ գենետիկ տեղեկատվության նման վերլուծություն կարելի է անցկացնել՝ մեծ թվով հակումների (այդ թվում՝ հիվանդությունների) եւ անձի հոգեբանական առանձնահատկությունների հարաբերակցությունը պարզելու համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mam-club.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ