Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ընտանեկան վեճերը խանգարում են երեխաների ուղեղի զարգացմանը

Ընտանեկան վեճերը խանգարում են երեխաների ուղեղի զարգացմանը

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ընտանեկան խնդիրները կարող են բացասաբար ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա: Արեւելյան Անգլիայի համալսարանից բժիշկ Նիկոլաս Վոլշը փորձերի ընթացքում ապացուցել է, որ հետագայում դա կարող է հոգեկան հիվանդությունների հանգեցնել:

 

Նա կիրառել է սքանավորման տեխնոլոգիան, որպեսզի հետեւի, թե ինչպես է աշխատում  դեռահասների ուղեղը 17-19 տարեկանում:

 

Գիտնականը պարզել է, որ դեռահասների ուղեղիկը, ովքեր մինչեւ 11 տարեկանն ընտանիքում բախվել են խնդիրների հետ, փոքրացած է, ինչը պատասխանատու է հմտությունների յուրացման ու սթրեսի հաղթահարման համար: Ուղեղիկի փոքրացած գոտին կարող է հանգեցնել նաեւ հոգեկան խանգարումների, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով The Times of India-ին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. deti.mail.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ