ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Բրիտանացի երեխաների կախվածությունն iPad-ից բուժելու համար հոգեբանական թերապիա է կիրառվում
Բրիտանացի փորձագետներն ահազանգում են, որ Միացյալ Թագավորությունում մինչև 4 տարեկան երեխաների շրջանում մեծ կախվածություն կա iPad-ներից, ինչը բուժելու համար պահանջվում է հատուկ հոգեբանական թերապիա։
Ինչպես նշում է The Telegraph-ը, ծնողները, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին օրական մի քանի ժամ զբաղվել iPad-ով, անձամբ նպաստում են, որպեսզի երեխան ձեռք բերի նման կախվածություն։ Պարբերականն ընդծում է, որ ներկայում Մեծ Բրիտանիայում iPad-ի կախվածությունից բուժվող ամենաերիտասարդ «հիվանդը» 4-ամյա մի աղջիկ է։
Ծնողները ստիպված են եղել դիմել հոգեբանական թերապիայի բուժման տարբերակին, երբ նկատել են, որ աղջկանից iPad-ը վերցնելուց հետո երեխան բառի բուն իմաստով դեպրեսիայի մեջ է ընկնում։ Բժիշկ Ռիչարդ Գրահամը, ով մշակել է հոգեբանական թերապիայի բուժման տարբերակը, ընդգծել է, որ iPad-ի նկատմամբ կախվածություն ունեցող երեխաների մոտ ի հայտ եկած ախտանիշները կարելի է համեմատել ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց ախտանիշների հետ։
Նա նաև նշել է, որ չափից ավելի ժամանակ iPad-ով անցկացնելու հետևանքով երեխաները չեն կարողանում նորմալ սոցիալական հարաբերություններ ձևավորել շրջապատի հետ՝ ոչ վիրտուալ իրականությունում։ Մասնագետների հաշվարկների համաձայն՝ անցած 3 տարիների ընթացքում նորարարական տեխնոլոգիաների «բարիքներից» կախվածություն ունեցող երեխաների թիվը Միացյալ Թագավորությունում 32%-ի աճ է գրանցել։
23.04.2013 Կարդացեք նաև
Խաբեությունը ծնողներին կարող է թանկ արժենալ,- նախազգուշացնում են գերմանացի փորձագետները: Շատ ծնողներ պատվաստումից առաջ երեխաներին հավաստիացնում են, որ այդ միջամտությունը բացարձակապես անցավ է...
25.01.2017
Երբ երեխան ինչ-որ վատ բան է անում, նրա ծնողները հաճախ դուրս են գալիս հունից: Սակայն ավելի լավ է չկորցնել ինքնատիրապետումը: Պարզվում է, որ հաճախ երեխաները ճիշտն ասում են, երբ գիտեն, որ իրենց...
19.01.2017
Սուպերհերոսների մասին պատմություններով տարվող եւ հաճախ իրենց այդ հերոսների դերում պատկերացնող երեխաները, սովորաբար, ավելի ագրեսիվ են լինում այն հասակակիցներից, ովքեր չեն հետաքրքրվում սուպերհերոսներով...
17.01.2017
Աուտիզմով որոշ հիվանդների մոտ առաջանում են տագնապային խանգարումներ, որոնք դժվար է ախտորոշել, քանի որ այս խանգարումների ախտանիշերը նման են աուտիզմի ախտանիշերին: Երկու դեպքում էլ...
14.12.2016
Հայտնի է, որ կյանքի առաջին տարում փոքրիկները փորձում են սովորել ճանաչել հնչյունները, տոնայնությունը, կոնկրետ լեզվում բառերի վերջավորությունն ու շեշտադրությունը: Սակայն Նյու Յորքի Ազգային գիտական հիմնադրամի...
03.11.2016
Բազմաթիվ ծնողներ, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակչուհիներ երեխաներին ստիպում են ամբողջությամբ դատարկել ափսեի պարունակությունը, եթե անգամ փոքրիկները պնդում են, որ քաղցած չեն...
19.10.2016
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների կարծիքով՝ արտաքին միջավայրը...
18.10.2016
Կրթված ծնողները երեխաների վրա ավելի շատ ժամանակ են ծախսում, քան չկրթվածները: Այդ մասին հայտնել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները՝ 1965-2012 թվականների ընթացքում վերլուծելով...
05.10.2016
Գիտնականները պնդում են, որ երեխան մտավոր կարողությունները ժառանգում է ծնողներից մոտավորապես 40-60 տոկոսով, մինչդեռ ինտելեկտի գեները հայտնաբերել են միայն Х քրոմոսոմներում: Դա նշանակում է, որ ինտելեկտի կառուցման...
04.10.2016
ԱՄՆ հոգեբանները բացահայտել են, որ վատ քնից տառապող և անբարեկեցիկ ընտանիքներում ապրող երեխաները հասուն տարիքում հաճախակի են օգտագործում մարիխուանա կամ ալկոհոլ: Այդ մասին հոդվածը հրապարակվել է...
26.09.2016
Disney ընկերության մուլտֆիլմերի արքայադուստրերով չափազանց շատ տարվելը կարող է հանգեցնել աղջիկների կողմից սեփական մարմնի սխալ ընկալմանը, ինչպես նաև սերմանում է խեղաթյուրված գենդերային կարծրատիպեր...
30.06.2016
Ծնողները մեծ ազդեցություն ունեն իրենց երեխաների առողջության վրա՝ հատկապես հայրերը, հայտարարել են կանադացի գիտնականները, հայտնում է rosbalt.ru-ն...
29.06.2016
Երեխաները, որոնց ընտանիքում կա մեծ տնային գրադարան, հետագայում ավելի շատ են վաստակում: Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները վերջերս կատարված հետազոտությունից հետո, որը հրապարակվել է Economic Journal-ում...
31.05.2016
Օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են ժամանակավորապես հաղթահարել մանկական ագրեսիան: Այդ մասին հայտնում են University of Pennsylvania-ի գիտնականները: Ադրիան Ռեյնը, ով Richard Perry University-ից քրեագիտության դասախոս է...
20.05.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY0TiUks' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
