Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Մոր սթրեսն օգնում է նրա երեխաներին ապագայում պայքարել ապրելու համար. գիտնականներ

Մոր սթրեսն օգնում է նրա երեխաներին ապագայում պայքարել ապրելու համար. գիտնականներ

Հղիության ընթացքում մոր ապրած սթրեսը, պարզվում է, օգտակար է երեխաներին՝ ապագայում կյանքի համար պայքարելու հարցում, քանի որ այն օգնում է հարմարվել շրջակա միջավայրին մինչև լույս աշխարհ գալը: Այս մասին կենսաբանները հայտարարել են Science ամսագրում հրապարակված իրենց հոդվածում: 

 

Քեմբրիջի համալսարանի գիտնականները 22 տարի շարունակ ուսումնասիրել են կանադական անտառներում ապրող վայրի սկյուռիկների ապրելակերպը: Կենսաբաններին մասնավորապես հետաքրքրել է, թե ինչպես են նրանք արձագանքում անտառի վերաբնակեցմանը, թե ինչպես է այն ազդում նրանց ձագերի որակի և առողջությա վրա: Նրանք կենդանիներին հսկել են թաքնված տեսախցիկների օգնությամբ, ինչպես նաև պարբերաբար արյան անալիզներ են կատարել: 

 

Պարզվել է, որ սկյուռիկները հստակ արձագանքել են անտառի վերաբնակեցմանը, որը նրանց օրգանիզմում բարձրացրել է սթրեսի հորմոնի մակարդակը: Իսկ ձագերն ավելի վաղ են ծնվել և այլ ժամանակներում ծնված կրծողների համեմատ՝ ավելի արագ են աճել: Դրանք ավելի դիմացկուն են եղել: 

 

Ինչպես նշում են գիտնականները, մայրերը կարողանում են տարբերակել սթրեսի աղբյուրը և արձագանքում են դրան: Հնարավոր է, որ մարդը նույնպես կարողանում է իր պտղին փոխանցել շրջակա միջավայրի այն բոլոր պայմանները, որոնցում նա ստիպված է լինելու լույս աշխարհ գալուց հետո ապրել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ