ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ինչից են վախենում մեր երեխաները. մահվան ու միայնության վախ
Մանկական վախերում են մեր հասուն բարդույթների արմատները: Ուստի, որքան շուտ կարողանանք ազատվել դրանցից, օգնենք մեր փոքրիկներին, այնքան առողջ ու վստահ կարող են մեծանալ մեր երեխաները: Մենք ապրում ենք մեր մեծական կյանքով ու հազվադեպ մտածում երեխաների վախերի մասին: Երբեմն էլ ծիծաղում ենք` նրանց օգնելու, լսելու և հասկանալու փոխարեն:
Մեծերս միշտ զբաղված ենք մեր խնդիրներով, իսկ ի՞նչ անեն փոքրիկներն իրենց խնդիրների հետ:
Մինչդեռ մեծերս պարզապես պարտավոր ենք հասկանալ նրանց վախերի պատճառը: Երեխաներին հաճախ հատուկ են մահվան, միայնության, մթության (հատկապես), տարբեր կենդանիների ու հեքիաթային հերոսների (բացասական) նկատմամբ վախերը: Ուրեմն ինչի՞ց են փոքրիկների մեծ վախերն առաջանում: Անկարողությունից: Երեխան իրեն փոքր է զգում ու անկարող, վախենում է , թե իրական վտանգի դեպքում ինքը ոչինչ չի կարողանա անել: Մթության վախն այդ շարքում ամենահաճախ հանդիպող տեսակն է: Ու հաճախ այն երեխային ուղեկցում է ողջ կյանքում ` հասուն տարիքում վերածվելով ֆոբիայի կամ էլ նևրոզի: Երեխային պետք է բացատրել, որ նա մենակ չէ իր զգացման մեջ, հիշել անձնական կյանքից նմանատիպ դրվագներ, որ պատահել են ձեզ հետ մանուկ հասակում ու պատմել, որ հասունանալով հասկացել եք, թե որքան անհիմն են եղել այդ երկյուղները: Վախը հաղթահարելու տարբեր միջոցներ կան, սակայն ճիշտն այն կլինի, որ երեխան ինքնուրույն գտնի «իր դևերին» հաղթելու ձևը: Դրա համար գուցե առաջարկեք, որ նա փորձի նկարել այն երևակայական կերպարները, որոնցից վախենում է մթության մեջ, իսկ դրանից հետո պարզապես պատռել թուղթը: Կամ էլ, ասենք` խաղի ժամանակ կարելի է իբր պատահաբար խաղալիքը գլորել մութ անկյուն, սենյակ, ապա խաղալիքի ետևից կանչել երեխային և խաղ կազմակերպել մթության մեջ:
Եթե երեխային ծննդյան գաղտնիքն ինչ-որ կերպ էլի հասկանալի է, ապա մահվան նկատմամբ վախը հասունանում է 6-7 տարեկանում: Այդ վախն արտաքուստ հազվադեպ է դրսևորվում: Սարսափելի երազները, կրակի, ներարկումների, հիվանդանալու վախը , բոլորը մեկ դեմք ունեն` մահվան վախ: Չպետք է ծաղրել նրան դրա համար, քանի որ վախից բացի, նրա մեջ նաև վիրավորանք կառաջանա, ու նա կխուսափի շփումից: Մատչելի, հասկանալի կերպով բացատրեք, որ մահն անխուսափելի է, որ մարդիկ սովորաբար երկար են ապրում: Երեխան հաճախ մենակ մնալուց է վախենում: Նա սարսափում է ծնողներին կորցնելու մտքից: Երբեմն ինքներս ենք նրանց վախերը սնում` առանց գիտակցելու: Օրինակ` հաճախ ենք ասում` շարֆ փաթաթիր, թե չէ կմրսես, ջրի մեջ խորը չգնաս` կխեղդվես: Երբեմն երեխան, հավատալով մեր խոսքին ու զգուշանալով, փորձում է ինքն իրեն փորձանքներից պաշտպանել: Ու երբ ինքներս ենք բաց վզով ձմռանը դուրս գալիս կամ լուցկի վառում, երեխաները սկսում են մեզ համար վախենալ: Ուստի նրանց հարկավոր է բացատրել, թե ինչը ինչի համար է արվում, որ փոքրիկը չտագնապի: Չի կարելի ոչ մի դեպքում գիտակցաբար երեխային վախեցնել, ասենք` եթե քեզ լավ չպահես` կգնամ, եթե անկարգություն անես` էլ չեմ սիրի: Այդպիսով մենք երեխային զրկում ենք մեր պաշտպանությունից ու աջակցությունից: Նա սկսում է մտածել, որ ծնողներն իրեն չեն սիրում, ու դրանից փխրուն հոգեկանը կրկին սասանվում է: Դրա փոխարեն հարկավոր է ասել. «Ես քեզ սիրում եմ, բայց այդ արարքով դու մի քիչ ինձ վշտացնում ես»: Հարկավոր է նստել երեխայի կողքին, քննարկել խնդիրը ու եզրահանգում կատարել: Միշտ էլ հետաքրքիր է, թե ինչով է ապրում երեխան, ինչ է մտածում, ինչն է նրան հուզում, ու օգնել նրան, հենարան դառնալ նրա համար: Թերևս դա է մեր` ծնողներիս գլխավոր պարտականությունը
Կարդացեք նաև
Խաբեությունը ծնողներին կարող է թանկ արժենալ,- նախազգուշացնում են գերմանացի փորձագետները: Շատ ծնողներ պատվաստումից առաջ երեխաներին հավաստիացնում են, որ այդ միջամտությունը բացարձակապես անցավ է...
Երբ երեխան ինչ-որ վատ բան է անում, նրա ծնողները հաճախ դուրս են գալիս հունից: Սակայն ավելի լավ է չկորցնել ինքնատիրապետումը: Պարզվում է, որ հաճախ երեխաները ճիշտն ասում են, երբ գիտեն, որ իրենց...
Սուպերհերոսների մասին պատմություններով տարվող եւ հաճախ իրենց այդ հերոսների դերում պատկերացնող երեխաները, սովորաբար, ավելի ագրեսիվ են լինում այն հասակակիցներից, ովքեր չեն հետաքրքրվում սուպերհերոսներով...
Աուտիզմով որոշ հիվանդների մոտ առաջանում են տագնապային խանգարումներ, որոնք դժվար է ախտորոշել, քանի որ այս խանգարումների ախտանիշերը նման են աուտիզմի ախտանիշերին: Երկու դեպքում էլ...
Հայտնի է, որ կյանքի առաջին տարում փոքրիկները փորձում են սովորել ճանաչել հնչյունները, տոնայնությունը, կոնկրետ լեզվում բառերի վերջավորությունն ու շեշտադրությունը: Սակայն Նյու Յորքի Ազգային գիտական հիմնադրամի...
Բազմաթիվ ծնողներ, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակչուհիներ երեխաներին ստիպում են ամբողջությամբ դատարկել ափսեի պարունակությունը, եթե անգամ փոքրիկները պնդում են, որ քաղցած չեն...
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների կարծիքով՝ արտաքին միջավայրը...
Կրթված ծնողները երեխաների վրա ավելի շատ ժամանակ են ծախսում, քան չկրթվածները: Այդ մասին հայտնել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները՝ 1965-2012 թվականների ընթացքում վերլուծելով...
Գիտնականները պնդում են, որ երեխան մտավոր կարողությունները ժառանգում է ծնողներից մոտավորապես 40-60 տոկոսով, մինչդեռ ինտելեկտի գեները հայտնաբերել են միայն Х քրոմոսոմներում: Դա նշանակում է, որ ինտելեկտի կառուցման...
ԱՄՆ հոգեբանները բացահայտել են, որ վատ քնից տառապող և անբարեկեցիկ ընտանիքներում ապրող երեխաները հասուն տարիքում հաճախակի են օգտագործում մարիխուանա կամ ալկոհոլ: Այդ մասին հոդվածը հրապարակվել է...
Disney ընկերության մուլտֆիլմերի արքայադուստրերով չափազանց շատ տարվելը կարող է հանգեցնել աղջիկների կողմից սեփական մարմնի սխալ ընկալմանը, ինչպես նաև սերմանում է խեղաթյուրված գենդերային կարծրատիպեր...
Ծնողները մեծ ազդեցություն ունեն իրենց երեխաների առողջության վրա՝ հատկապես հայրերը, հայտարարել են կանադացի գիտնականները, հայտնում է rosbalt.ru-ն...
Երեխաները, որոնց ընտանիքում կա մեծ տնային գրադարան, հետագայում ավելի շատ են վաստակում: Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները վերջերս կատարված հետազոտությունից հետո, որը հրապարակվել է Economic Journal-ում...
Օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են ժամանակավորապես հաղթահարել մանկական ագրեսիան: Այդ մասին հայտնում են University of Pennsylvania-ի գիտնականները: Ադրիան Ռեյնը, ով Richard Perry University-ից քրեագիտության դասախոս է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն