Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Մայրական սերն ազդում է երեխայի ուղեղի չափի վրա. հետազոտություն

Մայրական սերն ազդում է երեխայի ուղեղի չափի վրա. հետազոտություն

Մայրական սերը սահմաններ չի ճանաչում, և այն այնքան հզոր է, որ ի զորու է նույնիսկ ազդել երեխայի ուղեղի չափի վրա, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով բրիտանացի գիտնականների վերջերս անցկացված հետազոտության արդյունքները։

 

Մասնագետներն այս եզրակացությանն են հանգել՝ ուսումնասիրելով 3 տարեկան երեխաների ուղեղների տեսածրված պատկերները (սքան)։ Արդյունքում նրանք պարզել են, որ ցանկալի երեխաների ուղեղն իր չափերով էապես տարբերվում է անցանկալի հղիության արդյունքում ծնված երեխաների ուղեղից։ Նյարդաբանները համոզված են, որ հղիության ընթացքում մայրական սերը որոշիչ դեր է խաղում պտղի ուղեղի մեծության հարցում։

 

Բացի այդ, անցանկալի երեխաների ուղեղում համեմատաբար ավելի քիչ են ամենակարևոր հատվածներից մի քանիսը, իսկ դրանց փոխարեն գերակշռում են գորշ հատվածները։ Մասնագետների կարծիքով՝ նման ուղեղով մարդիկ ապագայում ավելի շատ են հակված թմրանյութերից կախվածություն ձեռք բերելուն և հանցագործ դառնալուն։ Ի տարբերություն նրանց, ավելի մեծ ուղեղով մարդիկ հիմնականում օժտված են բարձր ինտելեկտով և զգայունությամբ։

 

Հետազոտության արդյունքների հրապարակման կապակցությամբ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ալան Շորը հայտարարել է, որ երեխայի ուղեղի զարգացման հարցում որոշիչ են նաև մոր հոգատար ու ջերմ վերաբերմունքը ոչ միայն հղիության, այլ նաև երեխայի կյանքի առաջին 2 տարիների ընթացքում։

Աղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ