Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Լացը բարերար ազդեցություն ունի երեխայի առողջության վրա. հետազոտություն

Լացը բարերար ազդեցություն ունի երեխայի առողջության վրա. հետազոտություն

Ավստրալական Մելբուրնի համալսարանի գիտնականները պարզել են, որ լացը բավական դրական ազդեցություն է ունենում երեխայի առողջության վրա, ուստի ծնողները չպետք է շտապեն դադարեցնել «ականջ սղոցող» այդ ձայնը, գրում է The Telegraph-ը:

Երեխային հնարավորություն տալով լացի միջոցով լիցքաթափվել` կարելի է վստահ լինել, որ նրա գիշերային հանգիստ քունն ապահովված է:

Սակայն մասնագետներն ամենևին էլ կոչ չեն անում ծնողներին ընդհանրապես անտեսել լացող երեխային, պարզապես հարկավոր չէ նրան միանգամից հանգստացնել. պետք է մի որոշ ժամանակ թույլ տալ նրան լիցքաթափվել:

Նրանք նշում են, որ երեխային պետք է թույլ տալ լացել 5 րոպեից ոչ ավելի, որից հետո անհրաժեշտ է նրան հանգստացնել: Այնուհետև այդ ժանամակահատվածն անհրաժեշտ է աստիճանաբար երկարաձգել՝ հասցնելով 20 րոպեի:

Նախքան այս տեսակետին հանգելը, գիտնականները 5 տարի շարունակ ուսումնասիրել են 326 երեխաների: Արդյունքում պարզվել է, որ լացելու հարցում ավելի «ազատ» գտնված երեխաների քունը կարգավորված է, իսկ էմոցիոնալ զարգացումն ու մտավոր առողջությունն ավելի կայուն է:

Սակայն ավելի վաղ անցկացված հետազոտությունների արդյունքները վկայում էին, որ լացից հետո երեխաների մոտ սթրես է առաջանում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ