Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Երեք տարեկանից երեխաներն անկեղծությունը տարբերում են կեղծիքից

Երեք տարեկանից երեխաներն անկեղծությունը տարբերում են կեղծիքից

Երեք տարեկան հասակից երեխաներն ունակ են շրջապատում ընկալել վատ տրամադրության նշանները, գրում է MedikForum-ը: Ընդ որում, բժիշկները սահմանել են, որ երեխաները կարեկցանք ցուցբերում են միայն նրանց հանեպ, ովքեր իրապես տխուր են:

Էվոլուցիոն մարդաբանության ինստիտուտի գիտնականները հետևել են 3-4 տարեկան 48 երեխաների: Երեխաներից յուրաքանչյուրը բախվել է «մեծահասակների տխրության» երեք տեսակի. արդարացված, չարդարացված կամ անհայտ ծագման: Մեծահասկաները երեխաների մոտ բողոքում էին կյանքից, գումարի կորստից, ֆիզիկական ցավից:

Պարզվել է, որ երեխաները կարողնում են անկեղծությունը տարբերել կեղծիքից: Նրանք գրեթե չեն արձագանքել խաղարկված տեսարաններին: Սակայն կարեկցանք են արտահայտել, երբ մեծահասկներն իսկական ցավ են զգացել: Անգամ եթե մեծահասակները երեխաների աչքի առաջ չեն եղել, այլ նրանք պարզապես լսել են մեծերի ընկճված ձայները, միևնույն է, տարբերում էին՝ մեծահասակն իրոք լաց է լինում, թե ոչ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ