Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Որքան բարձրահասակ կլինի Ձեր երեխան. առաջարկում ենք հաշվելու հեշտ բանաձև. ankakh.com

Որքան բարձրահասակ կլինի Ձեր երեխան. առաջարկում ենք հաշվելու հեշտ բանաձև. ankakh.com

Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ հասակ կունենա Ձեր երեխան, կա շատ հեշտ մաթեմատիկական հավասարում, որը կարող է օգնել կանխորոշելու, թե որքան բարձրահասակ կլինի Ձեր երեխան (իհարկե՛, այն անսխալ չէ):

Բանաձևը, որն օգտագործվում է 1970-ականներից և հայտնվել է New York Times-ում, կանխատեսում է, որ երեխաների մեծ մասը (բայց ոչ բոլորը) կունենան այն հասակը, որը կարելի է հաշվարկվել՝ հաշվի առնելով ծնողների հասակաների համակցությունը:

Տղաների դեպքում

Պետք է գումարել ծնողների հասակները, դրան գումարել 5 և բաժանել երկուսի

Աղջիկների դեպքում

Գումարել ծնողների հասակները, հանել 5 և բաժանել երկուսի

Կա ավելի բարդ բանաձև ծնողների հասակների ծայրահեղ տարբերությունների դեպքում:

Այս կանխատեսումներն, իհարկե՛, լիովին վստահելի չեն, չէ՞ որ ինչպես շրջակա միջավայրի գործոնները, այպես էլ սնունդը մեծ դեր են խաղում մարդու հասակի հարցում:

Մարդու վերջնական հասակի 60-80 տոկոսը գենետիկական է: 8798 երկվորյակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գենետիկան որոշում է չափահաս տղամարդկանց հասակի 78 տոկոսը, իսկ կանանց` հասակի գրեթե 75 տոկոսը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. Кумушка.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ