Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Վիրաբույժները վիրահատությունից առաջ iPad-ն օգտագործել են որպես հանգստացնող միջոց. 1in.am

Վիրաբույժները վիրահատությունից առաջ iPad-ն օգտագործել են որպես հանգստացնող միջոց. 1in.am

iPad-ը և դրանով խաղալը, պարզվում է, ոչ պակաս արդյունավետ են երեխաների ուշադրությունը շեղելու և նրանց վիրաբուժական վիրահատությունների ժամանակ անզգայացումից առաջ հանգստացնելու համար, քան ներկայում կիրառվող հանգստաբեր դեղերը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Հոնկոնգում Անեսթեզիոլոգների համաշխարհային կոնգրեսի նիստում հայտարարել են վիրաբույժները:

«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ երեխան iPad օգտագործելիս հանգստանում է և դադարում իրեն միայնակ զգալ առանց ծնողների ու միդազոլամ ընդունելիս: Մյուս կողմից՝ անզգայացումն ավելի արագ և «որակով» է վրա հասել, և ծնողներն ավելի գոհ են եղել, երբ մենք iPad-ներ ենք օգտագործել: Այսպիսով, կարելի է ասել, որ iPad-ների և այլ պլանշետների օգտագործումը կարող է օգնել հիվանդ երեխաներին պայքարել նախավիրահատական սթրեսի դեմ»,- հայտարարել է Դոմինիկ Շասարը Լիոնի համալսարանից (Ֆրանսիա):

Վիրաբույժներն այս եզրակացությանն են հանգել Լիոնի համալսարանի կլինիկայում փորձի ընթացքում, որի շրջանակներում ընտրելով ավելի քան 100 կամավոր ծնողների և երեխաների զույգեր՝ գիտնականները նրանց բաժանել են երկու խմբի. մեկում երեխաներին հանգստացրել են հանգստաբեր միդազոլամի հաբերով, մյուսում փորձել են նրանց ուշադրությունը շեղել iPad-ի միջոցով:

Պարզվել է՝ էլեկտրոնային սարքը դեղից ոչ պակաս հանգստաբեր ազդեցություն է ունեցել երեխայի վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. iphones.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ