Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Չինական հեռահաղորդակցության հսկան երեխաների համար «խելացի» ժամացույց է ներկայացրել. 1in.am

Չինական հեռահաղորդակցության հսկան երեխաների համար «խելացի» ժամացույց է ներկայացրել. 1in.am

Չինական Tencent հեռահաղորդակցական ընկերությունը ներկայացրել է երեխաների համար ամենաֆունկցիոնալ «խելացի» ժամացույցներից մեկը: Այդ մասին հայտնում է Engadget-ը:

QQ Watch-ը ունի 1․12 դույմ 128 x 128 կետայնությամբ էկրան: Ժամացույցն ունի փոշուց և խոնավությունից պաշտպանված IP65 դասը, որը թույլ է տալիս այն լվանալ ջրի տակ:

Հիմնականում նախատեսված է օգտագործել երեխայի տեղը գտնելու համար, եթե նա կկորի: Ծնողներին արտակարգ հաղորդագրություն ուղարկելու համար նախատեսված է SOS կոճակը: Երեխայի տեղը ճշգրիտ որոշելու համար ժամացույցն օգտագործում է GPS-ի, Wi-Fi-ի և բջջային ցանցի տվյալները:

Այն դեպքում, երբ քարտեզի վրա կետերը քիչ կլինեն, ժամացույցն ունի 0․3 մեգապիքսելանոց տեսախցիկ, որի օգնությամբ կորած երեխան կարող է ծնողներին ուղարկել իր շրջակայքի լուսանկարները:

Ժամացույցն առանց վերալիցքավորման կաշխատի հինգ օր: Այն Չինաստանում վաճառքի կհանվի 2015 թվականի հոկտեմբերից:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ