Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Երեխաների 15%-ը տառապում է լուսնոտությամբ. գիտնականներ. 1in.am

Երեխաների 15%-ը տառապում է լուսնոտությամբ. գիտնականներ. 1in.am

Գիտնականներն անց են կացրել մի շարք հետազոտություններ և հարցումներ, որոնք ցույց են տվել, որ երեխաների 15%-ն ունի սոմնամբուլիզմ կամ լուսնոտություն: Ինչպես հաղորդում են գիտնականները՝ լուսնոտություն ամենից հաճախ հանդիպում է 6-12 տարեկան երեխաների շրջանում:

 

Գիտնականները վստահ են, որ սոմնամբուլիզմով ախտորոշված երեխաների հետ պետք է ավելի բարի ու քնքուշ լինել և, ամենակարևորը, նրանց շրջապատել ուշադրությամբ ու հոգատարությամբ, հաղորդում է Planet today կայքը:

 

Բժիշկները հաղորդում են, որ լուսնոտությունը ոչ մի կերպ չի անդրադառնում երեխայի ֆիզիկական վիճակի վրա, այդ պատճառով ծնողները անհանգստանալու պատճառ չունեն: Բացառություն են այն դեպքերը, երբ, օրինակ, երեխան վտանգավոր վարք է ցուցաբերում՝ պարբերաբար հայտնվում է պատուհանների մոտ կամ միացնում գազն ու բացում դռները:

 

Բժիշկները նշում են, որ այդ հիվանդությունը բարդություններ չունի, այն հեշտությամբ հաղթահարելի է ժամանակին բժշկին դիմելու պարագայում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.moirebenok.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ