Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Գիտնականները հաղորդել են «չար խորթ մայրերի» անհետացման մասին. 1in.am

Գիտնականները հաղորդել են «չար խորթ մայրերի» անհետացման մասին. 1in.am

Գիտնականները ստուգել են մարդկանց մեջ տարածված կարծրատիպը «չար խորթ մայրերի» վերաբերյալ՝ կենսաբանական տեսանկյունից: Ի տարբերություն տեսության, որ ծնողներն ավելի շատ աջակցում են սեփական երեխաներին և վնասում որդեգրածներին, ժամանակակից աշխարհում ծնողները նույն կերպ են վերաբերվում երկու տեսակի սերունդներին էլ: Հետազոտության արդյունքը հրապարակվել է Evolution and Human Behavior ամսագրում:

 

Հետազոտողները հարցում են իրականացրել 135 ընտանիքի երեխաների հետ, որտեղ կան երկու նույն տարիքի երեխաներ, որոնցից մեկը որդեգրված է: Մեծահասակներին խնդրել են հատուկ հոգեբանական թեստ լրացնել և գնահատել երեխաների դրական ու բացասական կողմերը: Պարզվում է, որ ծնողները ամենից հաճախ նշել են որդեգրված երեխաների բացասական կողմերը, իսկ դրական կողմերը նկարագրել հավասարապես:

 

Գիտնականները նաև նշում են, որ ժամանակակից աշխարհում աճել է ոչ թե խորթ, այլ որդեգիր երեխաների թիվը: Ծնողները գիտակցված սկսել են դաստիարակել գենետիկորեն իրենցից հեռու սերունդներին: Նման պայմաններում հայր դառնալու մեծ ցանկությունը ավելի մեծ է եղել և ճնշել է էվոլյուցիայի ընթացքում միայն սեփական երեխաներին օգնելու ցանկությանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. rewalls.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ