Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մեծ Բրիտանիայում 5 տարեկան յուրաքանչյուր 10-րդ երեխա բջջային ունի. հետազոտություն

Մեծ Բրիտանիայում 5 տարեկան յուրաքանչյուր 10-րդ երեխա բջջային ունի. հետազոտություն

Յուրաքանչյուր 10-րդ բրիտանացի երեխա իր առաջին բջջային հեռախոսը ստանում է 5 տարեկանում՝ գրում է The Mirror-ը: Սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ գլխավոր պատճառը երեխաների անվտանգությունն է:

 

Շատ ծնողներ իրենց երեխաների համար առաջին հեռախոսը գնում են այն ժամանակ, երբ նրանք ավարտում են ուսումը տարրական դասարաններում՝ մոտ 11 տարեկանում:

«Կարծում եմ՝ շատ ծնողներ իրենց երեխաների համար սմարթֆոններ են գնել, որպեսզի զբաղեցնեն նրանց, երբ նրանք ձանձրանան»,- կարծում է uSwitch կայքի մասնագետ Էռնեստ Դոկուն:

Դպրոցականները բջջային կապի վրա ամսական միջինը ծախսում են 11 ֆունտ: Դա կրկնակի քիչ է իրենց ծնողների ծախսերից: Երեխաների միայն 10 տոկոսն է ծնողներից ավելի շատ ծախսում:

Ծնողների 42 տոկոսը չի զբաղվում երեխայի բջջայինի վերահսկողությամբ: Ծնողների միայն մեկ քառորդն է սահմանափակում իր երեխաների շփումերը, իսկ 3 տոկսն անջատում է բոլոր գործառույթները, բացի զանգերից ու SMS հաղորդագրություններից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. chmag.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ