Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Դեռահաս հանցագործների ¾-ը չունի ընտանիք կամ ապրում է ծնողներից միայն մեկի հետ

Դեռահաս հանցագործների ¾-ը չունի ընտանիք կամ ապրում է ծնողներից միայն մեկի հետ

Մեզանում դեռահասների հանցագործությունների թիվը բավականին քիչ է, իսկ Երևանը համարվում է աշխարհի ամենաօրինապահ քաղաքներից մեկը: Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ վերջին տասը տարիների ընթացքում դեռահասների հանցագործությունների թիվը կրճատվել է 50%-ով, ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը ևս բավական ցածր տեղում է. «Ըստ վիճակագրության՝ դեռահաս հանցագործների ¾-ը չունի ընտանիք կամ ապրում է ծնողներից միայն մեկի հետ: Դատվածությունը հետագայում լուրջ խնդիր է դառնում տվյալ անձանց կյանքում՝ ամուսնանալու, աշխատանք գտնելու համար»:

 

Հայաստանում դեռահասները հիմնականում գողություն կամ ծեծկռտուք են անում: Երբեմն ներգրավվում են նաև այս կամ այն խմբի մեջ, որի անդամները, լինելով տարիքով ավելի մեծ, շահագործում են նրանց: 

 

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, խոսելով դեռահաս հանցագործների հոգեբանության մասին, ասաց, որ նրանք հիմնականում խմբակային հանցագործություններ են կատարում՝ կարծելով, թե իրենք չեն երևա այդ խմբի մեջ: Որպես կանոն, նման խմբավորումները առաջին բացահայտման դեպքում կազմալուծվում են. «Դեռահասները հանցագործություն կատարում են երկու նպատակով. առաջինը պայմանավորված է տարիքի հետ, երբ նրանք ունեն բավականին շատ էներգիա և վատ շրջապատ ընկնելու դեպքում հանցագործություններ ու մանր խուլիգանություններ են անում, երկրորդը կապված է սոցիալական խնդիրների հետ: Երբ նրանց չի բավարարում ծնողի տված գումարը, սկսում են այլ ուղիներ փնտրել՝ գումար վաստակելու համար, իսկ ամենահեշտ ուղին այս դեպքում հանցագործությունն է»:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ