Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ինչ քաշով ծնված երեխաների կյանք են կարողանում փրկել Հայաստանում

Ինչ քաշով ծնված երեխաների կյանք են կարողանում փրկել Հայաստանում

Այսօր վաղաժամ ծնված երեխաների միջազգային օրն է: Հայաստանում վաղաժամ ծնված երեխաների խնդիրներով զբաղվում է նաև «Մոր և մանկան առողջության» ՀԿ-ն: ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Հարությունյանը mardik.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը վաղաժամ ծնված երեխաների թվով գտնվում է միջին տեղում, այսինքն՝ ոչ շատ են այդպիսի երեխաները, ոչ էլ քիչ:

 

Սուսաննա Հարությունյանն ասաց, որ վաղահաս,  հատկապես շատ փոքր չափերի ծնված երեխաների խնամքը բավականին ծախսատար է, և  բացի պետությունից, այդ հարցում շատ են օգնում տաբեր ՀԿ-ներ:

 

«Այսօր նախարարությունը ծրագիր ունի՝ վերազինել նորածնային վերակենդանացման բաժանմունքները»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի ունեցած բուժտեխնիկային, ապա Սուսաննա Հարությունյանն ասաց.«Ես չեմ ուզում Հայաստանը համեմատել զարգացած շատ երկրների հետ, որովհետև, բնականաբար, կզիջենք: Բայց եթե համեմատենք մեր նման սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող տարածաշրջանի մյուս երկրների հետ, ապա մեր վիճակն, իմ անձնական գնահատմամբ,կարծեք թե լավ է»: Նա նշեց, որ պետության կողմից ուշադրությունը մեծ է, բացի այդ հումանիտար ճանապարհով շատ բան է արվում: Չնայած դրան, նա ասաց, որ անելիքներն այնքան շատ են, որ չի կարելի ասել, թե ամեն ինչ լավ է:

 

Ինչ վերաբերում է մարզերում սարքավորումների հագեցվածությանը՝ Սուսաննա Հարությունյանն ասաց, որ մարզերի հիվանդանոցները ևս սարքավորումներով են վերազինվում, ինչպես նաև Արցախի համար ևս սարքավորումներ են բերվում:

 

«Օրինակ` Բրիտանիայում կարողանում են 400 գրամանոց երեխաներին պահել, սակայն այլ խնդիր է, թե իրենք որքանով են հետագայում լիարժեք դառնում: Արժե՞ արդյոք, որ մեր պետությունն իր բոլոր ջանքերը ներդնի՝ դրան հասնելու, որովհետև մենք շատ ավելի կարևոր բաներ ունենք՝ ավելի քիչ ծախսատար: Այսինքն՝ կարելի է այդ 400 գրամանոց երեխային պահելու գումարով, օրինակ, 20 մեծ երեխայի կյանք փրկել: Շատ փոքր քաշով ծնված երեխաների խնամքը շատ-շատ ծախսատար է, բարդ սարքավորումներ, թանկ դեղորայքներ են պետք  և, բնականաբար, մեր կլասի պետությունն այդ ամենը չի կարող շատ բարձր մակարդակով անել և դրա իմաստը, կարծում եմ, չկա»,-ասաց նա:

 

Նա նաև նշեց, որ վաղաժամ ծնված երեխանեը կարող են հետագայում տեսողության, թոքերի հետ կապված լուրջ խնդիրներ  ունենալ, բայց ամենալուրջ խնդիրները մտավոր զարգացման հետ կապված խնդիրներն են:

 

Նա հայտնեց, որ 2,5 կգ-ից ցածր ծնված երեխաները համարվում են փոքր քաշով ծնված և նրանց մեծ մասը վաղաժամ ծնված երեխաներն են, սակայն լինում են վաղաժամ ծնված երեխաներ, որոնք կարող են նորմալ քաշով ծնվել: Նա ասաց, որ Հայաստանում մեկ կիլոգրամից բարձր երեխաների կյանքը կարողանում են փրկել, սակայն դա նաև կապված է այլ խնդիրների, հիվանդությունների հետ և շատ  անհատական է:

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ