ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Հայաստանում ծնելիության մակարդակը նվազում է, մանկական մահացությունն` ավելանում
Հայաստանում տարեցտարի իջնում է ծնելիության մակարդակը, փոխարենը մեծանում է մահացության ցուցանիշը, այդ թվում` մեռելածնությունը եւ մանկական մահացությունը: Այս են ցույց տալիս Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: 2010թ ծնվել է 44825 երեխա, որոնցից 23969-ը տղաներ, իսկ 20856-ը` աղջիկներ: Իսկ 2011թ ծնվել է 43447 երեխա, նրանցից 23160 տղաներ են, իսկ 20287-ը` աղջիկներ: Հայաստանում ծնելիության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 1995թ, ծնվել է 48960 երեխա: Եթե 2010թ մահացել է 27921 մարդ, ապա 2011թ մի փոքր ավելի շատ` 28030 մարդ: 2010թ մահացածներից 14593-ը արական սեռի ներկայացուցիչներ էին, իսկ 2011թ` այդ թիվը կազմել է 14650: 2010թ մահացել է իգական սեռի 13328 ներկայացուցիչ, իսկ 2011թ` 13380:
Այժմ անդրադառնանք մանկական մահացություններին: 1995-2010թթ վիճակագրությունը ցույց է տալիս, որ բոլոր տարիներին էլ մահացած երեխաների մեջ մեծ թիվ են կազմում արական սեռի ներկայացուցիչները` պայմանավորված կենսաբանական առանձնահատկություններով:
Այսպես, 1995-2010թթ տվյալներով` մեռելածինների թվի ամենամեծ աճը գրանցվել է 2010թ` 844 դեպք, իսկ ամենափոքրը` 2002թ` 236 դեպք: Նորածնային մահերի (0-27 օրական) ցուցանիշի առումով ռեկորդային էր 2006թ` 401 դեպք, չնայած 2010թ եւս դրանք քիչ չէին` 344 դեպք: 28 օրականից մինչեւ 12 ամսականը կամ հետնորածնային մահերի թվաքանակի առումով ճգնաժամային էր 1995թ` 328 դեպք, իսկ 2010թ` 168, որը, նախորդ տարիների համեմատ, նույնպես բարձր ցուցանիշ է: Մանկական մահերի ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 1995թ` 697 դեպք, իսկ 2010թ դրանք 512- ն էին` 2009-2008թթ մոտ 448-ի փոխարեն:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մեռելածինների ամենաշատ դեպքերն արձանագրվել են Կոտայքում, մանկական մահերի ցուցանիշով առաջին տեղում է Շիրակի մարզը: Փաստորեն, ոչ միայն ծնելիության նվազման միտում է նկատվում, այլեւ մի քիչ ավել, մի քիչ պակաս տեմպերով աճում է մեռելածինների դեպքերը, նորածնային եւ հետնորածնային մահվան դեպքերը:
Մահացությունների հիմնական պատճառը, ըստ ԱՎԾ-ի տվյալների, շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներից է, ինչպես նաեւ բնածին անկանոնություններից եւ ձեւախախտումային խանգարումներից:
26.03.2012 Կարդացեք նաև
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
15.01.2019
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
17.12.2018
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ հասակ կունենա Ձեր երեխան, կա շատ հեշտ մաթեմատիկական հավասարում, որը կարող է օգնել կանխորոշելու, թե որքան բարձրահասակ կլինի Ձեր երեխան (իհարկե՛, այն անսխալ չէ)...
24.10.2016
Գիտնականների կարծիքով՝ փոքրիկներն օգտագործում են իրենց հմայիչ ժպիտը ծնողներին շահագործելու համար: Նման եզրակացության են հանգել նրանք գիտական մի քանի փորձից հետո...
21.10.2016
iPad-ը և դրանով խաղալը, պարզվում է, ոչ պակաս արդյունավետ են երեխաների ուշադրությունը շեղելու և նրանց վիրաբուժական վիրահատությունների ժամանակ անզգայացումից առաջ հանգստացնելու համար, քան...
07.09.2016
Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը...
15.08.2016
Նորածինների ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ կյանքի առաջին 3 ամսում այն աճում է մեծ հասակի ուղեղի չափի կեսից ավելի, հայտնում է percare.ru-ն: Գիտնականները նաև պարզել են, որ տղաների ուղեղն աճում է ավելի արագ...
20.06.2016
Tech Insider-ն ինքնակառավարվող մանկասայլակ է ներկայացրել, որը հետևում է տիրոջ շարժումներին: Նորագույն մանկասայլակն ինքն է իրեն հրում առաջ կամ ետ` ըստ տիրոջ քայլերի: Սարքավորման սենսորները...
10.02.2016
Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտնականները հայտարարել են, որ մոտավորապես 11 տարեկան աղքատ երեխաները գրեթե 3 անգամ ավելի շատ են տառապում ճարպակալմամբ, քան նրանց հարուստ հասակակիցները...
21.12.2015
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները հիվանդանում քաղցկեղով: Գիտնականների աշխատանքը հրապարակված է The New England Journal of Medicine ամսագրում...
23.11.2015
Չինական Tencent հեռահաղորդակցական ընկերությունը ներկայացրել է երեխաների համար ամենաֆունկցիոնալ «խելացի» ժամացույցներից մեկը: Այդ մասին հայտնում է Engadget-ը...
31.08.2015
Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասկացել են 8-25 տարեկան մարդիկ: Մասնագետները ստուգել են դեռահասների անհամբերության...
25.06.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKJH0i3' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
