Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Քնելուց առաջ գաջեթների օգտագործումն ազդում է երեխաների քնի որակի վրա. հետազոտություն. tert.am

Քնելուց առաջ գաջեթների օգտագործումն ազդում է երեխաների քնի որակի վրա. հետազոտություն. tert.am

Երեխաները, ովքեր քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից ու պլանշետներից, երկու անգամ ավելի հաճախ են տառապում քնի խանգարումներից, քան այն երեխաները, ովքեր դրանցից չեն օգտվում: Այս եզրահանգման են եկել Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները, հաղորդում է Lenta.ru-ն:

Գիտնականները 20 հետազոտություն են վերլուծել, որոնց մասնակցել է 6-19 տարեկան, ընդհանուր առմամբ, 125 հազար երեխա:

 

Պարզվել է, որ քնելուց առաջ գաջեթների օգտագործումը բերում է անքնության ու ցերեկային քնկոտության: Ընդ որում` նույնիսկ սարքերի առկայությունը ննջասենյակում կարող է ազդել քնի որակի վրա, քանի որ երեխաները միշտ պատրաստ են պատասխանել հաղորդագրություններին և սպասում են, որ ինչ-որ մեկը կգրի նրանց:

Հետազոտողների խոսքերով`գաջեթների աճող ժողովրդականությունը կբերի երեխաների քնի հետագա վատթարացմանը: Այս խնդիրը կարելի է լուծել` քչացնելով սարքերի հասանելիությունը երեխաների համար և խթանելով քնելուց առաջ ճիշտ պահվածքը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. Geektimes.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ