Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Վատ քնող երեխաները հաճախ դառնում են հարբեցողներ և թմրամոլներ. գիտնականներ. 1in.am

Վատ քնող երեխաները հաճախ դառնում են հարբեցողներ և թմրամոլներ. գիտնականներ. 1in.am

ԱՄՆ հոգեբանները բացահայտել են, որ վատ քնից տառապող և անբարեկեցիկ ընտանիքներում ապրող երեխաները հասուն տարիքում հաճախակի են օգտագործում մարիխուանա կամ ալկոհոլ: Այդ մասին հոդվածը հրապարակվել է Drug and Alcohol Dependence.-ում:

«Երբ թմրամոլությունն ու հարբեցողությունն արդեն զարգացել են, դրանց դեմ շատ դժվար է պայքարել, և այդ պատճառով մենք միշտ ճանապարհներ ենք փնտրում կանխելու իրադարձությունների այդպիսի ելքը: Օրինակ, եթե ծնողները երեխաների համար ապահովեն առողջ և երկարատև քուն ուշ մանկության ժամանակ, ապա կարելի կլինի սպասել, որ ծխողների և թմրամոլների թիվը կարող է կրճատվել»,- հայտարարել է Բրանթ Հասլերը Փեթսբուրգի համալսարանից:

Հասլերը և նրա գործընկերներն այդպիսի եզրակացության են հանգել՝ դիտարկելով վերջին 10-12 տարիներին Փենսիլվանիա նահանգում ապրած 300 տղաների կյանքն անապահով ընտանիքներից:

Պարզվել է, որ պատանի տարիքում քնի տևողության և 20-22 տարեկանում թմրամոլության միջև, իրոք, կապ գոյություն ունի: 10-11 տարեկանում չքնած յուրաքանչյուր մեկ ժամն ավելացրել է ավելի մեծ տարիքում թմրամոլության զարգացման հնարավորությունը 20%-ով և համանման կերպով իջեցրել է այն տարիքը, երբ երեխաներն առաջին անգամ փորձում են մարիխուանա կամ ալկոհոլ: Նույնը վերաբերվել է նաև քնի որակին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 7ya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ