Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Աղմուկը մանուկներին խանգարում է նոր բառեր մտապահել. news.am

Աղմուկը մանուկներին խանգարում է նոր բառեր մտապահել. news.am

Ֆոնային աղմուկը մանուկներին խանգարում է նոր բառեր մտապահել եւ ճանաչել շրջապատող աշխարհը: Այս մասին հայտնում են University of Wisconsin-Madison-ի գիտնականները՝ Բրիաննա ՄաքՄիլանի գլխավորությամբ:

Նրանց խոսքով՝ առավել խաղաղ պայմաններում երեխաներն ավելի լավ են մտապահում նոր բառերը, իսկ ահա ուղեկցող ձայները նրանց շեղում են՝ ընդհուպ այն աստիճան, որ եթե երեխայի շուրջն աղմուկ է, կարող է ընդհանրապես հիշողության մեջ չֆիքսել նոր բառը:

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Child Development ամսագրում, մասնակցել է 22-ից 30 ամսական 106 երեխա: Նրանց բաժանել են երեք խմբի: Նախ երեխաներին տվել են լսելու մի քանի նախադասություն, եւ բացատրել են դրանցում առկա երկու նոր բառի նշանակությունը: Անուհետեւ երեխաներին ցույց են տվել համապատասխան իրերը: Եզրափակիչ փուլում փորձի մասնակիցներին խնդրել են կրկնել այն բառերը, որոնք սովորել են:

Առաջին խմբում 22-ից 24 ամսական 40 երեխա կար: Փորձն անցկացնելիս ինչ-որ մեկն անընդհատ խոսում էր՝ կամ բարձրաձայն, կամ` ցածրաձայն: Բառերը կարողացել են կրկնել միայն այն մանուկները, ովքեր «աշխատել» են լռության մեջ: Երկրորդ խումբը կազմված էր մինչեւ 28-30 ամսական 40 երեխայից: Հետազոտողները նույն կերպ են վարվել, եւ կրկին նոր բառերը կարողացել են մտապահել միայն այն  նախադպրոցականները, ում չի խանգարել ֆոնային աղմուկը: Երրորդ խումբը կազմված էր ավելի մեծ 26 երեխաներից (մոտավորապես 30 ամսական): Նախ մասնակիցներին ներկայացվել է երկու նոր բառ, ընտ որում՝ լռության պայմաններում: Այնուհետեւ նրանց բացատրել են այդ բառերի նշանակությունը, հետո ներկայացրել են երկու այլ բառ՝ սենյակում ստեղծելով աղմուկի այն մակարդակը, որը երկրորդ խմբի երեխաներին խանգարել էր: Երբ նրանց հարցրել են՝ ինչ են նշանակում չորս նոր բառերը, նրանք կարողացել են հաջողությամբ կրկնել միայն այն երկու բառերը, որոնք լսել են լռության մեջ:

Բրիաննա ՄաքՄիլանը նշել է, որ բառեր սովորեցնելու հմտությունը շատ կարեւոր է, որն ազդեցություն ունի այն հանգամանքի վրա, թե երեխան ինչ հաջողություն կունենա դպրոցում: Նա հավելել է, որ ժամանակակից տներում հաճախ է տիրում ֆոնային աղմուկ՝ հեռուստացույց, ռադիո, մեծահասակներ, որոնք ինչ-որ բան են խոսում, եւ այդ ամենը խանգարում է երեխաներին նորը մտապահելու հարցում: Մասնագետն ընդգծել է, որ երբ մեծահասակները զբաղվում են երեխաների հետ, լավ կլինի նախապես մտահոգվեն կողմնակի աղմուկի բացառման մասին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. deti.mail.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ