Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Քնի խանգարումներ ունեցող երեխաների մոտ հետագայում մեծ է հոգեկան շեղումների ռիսկը. 1in.am

Քնի խանգարումներ ունեցող երեխաների մոտ հետագայում մեծ է հոգեկան շեղումների ռիսկը. 1in.am

Լոնդոնի և Թել Ավիվի համալսարանների հետազոտողներն ուսումնասիրել են մի քանի գիտական հետազոտությունների տվյալները: Նրանք պարզել են, որ մանկական անքնությունը, գիշերային արթնացումները և մղձավանջային երազները սերտորեն կապված են այնպիսի շեղումների հետ, ինչպիսիք են շիզոֆրենիան, ընկճախտը, աուտիզմը: Քնի խանգարումներ ունեցող երեխաներն ավելի մեծ տարիքում հաճախ տառապել են հոգեկան հիվանդություններով՝ հայտնում է The Daily Mail-ը:

Գիշերային մղձավանջները և ուժեղ վախով արթնանալը, գիտնականների խոսքով, մեծացնում են փսիխոտիկ խանգարումների ռիսկը, ինչպիսին շիզոֆրենիան է: Իսկ ոչ ճիշտ ռեժիմը կամ քնի պակասը կապված են երկբևեռ խանգարման և մանիակալ համախտանիշի հետ: Բացի դրանից՝ մղձավանջները մեծացնում են երիտասարդների շրջանում ինքնասպանության ռիսկը:

Մասնագետները նշում են՝ քնի խանգարումներից ազատվելն ավելի հեշտ է, քան հոգեկան հիվանդություններից: Երեխայի մոտ տագնապը նվազեցնելու համար մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս քնել նրա հետ, սակայն ոչ շատ հաճախ: Քունը կարգավորել օգնում են քնելուց առաջ ամենօրյա ծեսերը, օրինակ՝ ատամները մաքրելը և քնելուց առաջ հեքիաթ կարդալը, երեկոյան սննդակարգից կոֆեին պարունակող ըմպելիքների բացառումը: Կարող է օգնել նաև ադենոիդների հեռացումը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.megamedportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ