Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Wi-Fi-ը վնասակար է հատկապես երեխաների համար. գիտնականներ. 1in.am

Wi-Fi-ը վնասակար է հատկապես երեխաների համար. գիտնականներ. 1in.am

Գիտնականները բացատրել են, թե ինչով է Wi-Fi-ը վնասակար երեխաների համար՝ հայտնում է direct-press.ru-ն: Բրիտանացի գիտնականները կատարված հետազոտությունների արդյունքում եզրակացրել են, որ Wi-Fi ազդանշանները կարող են վտանգավոր լինել երեխայի առողջության համար:

Փորձագետները պնդում են, որ ծնողները պետք է սահմանափակեն կամ արգելեն երեխային՝ սմարթֆոն օգտագործել: Երեխայի ուղեղն առավել ընկալում է անլար միացման ճառագայթումը: Առհասարակ, երեխայի օրգանիզմը կարող է շատ ավելի ճառագայթում ընկալել, քան մեծահասակինը:

Նշված ճառագայթումից հատկապես պետք է խուսափեն հղի կանայք, որոնց խորհուրդ է տրվում գրպանում բջջային հեռախոս չկրել: Երեխաների վրա Wi-Fi-ի բացասական ազդեցությունը բացատրվում է հետևյալ կերպ. երեխաների ուղեղի հյուսվածքներն ավելի կլանող են, գանգի հյուսվածքն ավելի բարակ է, իսկ հարաբերական չափը շատ ավելի փոքր է:

Գիտնականները վստահ են, որ անլար ցանցը վնասում է նաև փոքրիկին՝ մոր արգանդում, ավելի ստույգ՝ նրա զարգացող ուղեղին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.aif.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ