Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Օդի աղտոտվածությունը բարձրացնում է աուտիզմի առաջացման ռիսկը երեխաների շրջանում. 1in.am

Օդի աղտոտվածությունը բարձրացնում է աուտիզմի առաջացման ռիսկը երեխաների շրջանում. 1in.am

Օդում վնասակար նյութերի պարունակությունը զգալի բարձրացնում է աուտիզմի զարգացման ռիսկը երեխաների շրջանում: Նման եզրակացության են եկել նոր հետազոտության հեղինակները Պիտսբուրգի համալսարանից: Նրանց կարծիքով՝ հատկապես շատ աղտոտված օդն ազդում է մոր արգանդում գտնվող պտղի, ինչպես նաև նորածինների վրա՝ կյանքի առաջին երկու տարիներին:

 

Վիճակագրության համաձայն՝ հոգեկան աշխարհի նման խախտումները, ինչպիսին աուտիզմն է, զարգանում է 68 երեխաներից միայն 1-ի մոտ:

 

Ընդ որում՝ վերջին 2 տասնամյակում այդ ցուցանիշն ավելացել է 8 անգամ ու շարունակում է սրընթաց աճել: Ավելի վաղ որոշ ծնողներ ու հետազոտողներ հակված էին կարծել, որ արատի զարգացման հանգեցնում են որոշ պատվաստանյութեր, գրում է Nature World News-ը:

 

Հետազոտության հեղինակ Էվելին Տելբոտը ու նրա գործընկերներն ուսումնասիրել են 211 ընտանիքների կյանքը, որտեղ կան աուտիկ երեխաներ, ու համեմատել են պայմաններն այն ընտանիքների հետ, որտեղ մեծանում են առողջ երեխաներ:

 

 

Եթե կինը հղիության ժամանակ գտնվում է աղտոտված օդով տարածքում, որտեղ երեխան շնչում է իր կյանքի առաջին երկու տարիներին, ապա աուտիզմի առաջացման ռիսկը մեկուկես անգամ ավելանում է:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. gippokrat.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ