Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Հետազոտողները պարզել են, թե որ պարն է երեխաների համար առավել օգտակար. 1in.am

Հետազոտողները պարզել են, թե որ պարն է երեխաների համար առավել օգտակար. 1in.am

Ամերիկյան բժիշկների կարծիքով՝ առողջ լինելու համար երեխաները պետք է օրական ամենաքիչը մեկ ժամ ֆիզիկական վարժություններ կատարեն, որի կես ժամն ապահովում է  դպրոցը, իսկ մնացած ժամանակ երեխաներն այցելում են տարբեր սպորտային խմբակներ: Պարի խմբակն առաջատար տեղ է գրավում հատկապես աղջիկների մոտ: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:

 

Ամերիկացի գիտնականները հատուկ սարքավորման միջոցով ստուգել են 5-11 տարեկան 264 աղջկա ֆիզիկական ակտիվությունն, ովքեր պարապում են 66 պարային ստուդիաներում: Արդյունքներից պարզվել է, որ երեխաները պարապմունքների միջինը 17 րոպե են անցկացնում ակտիվ ֆիզիկական վարժություններ կատարելով, իսկ մնացած մասը, որը տևում է մոտ մեկ ժամ զբաղեցնում է նախավարժանքը, երաժշտություն լսելը և հանգիստ վարժությունները:

 

Գիտնականներն ուսումնասիրել են 7 տեսակի պար, որոնցից ամենաքիչ ակտիվը եղել է ֆլամենկոն, որով պարապող երեխաները շարժվում են ժամանակի ընդամենը 14 տոկոսը: Առողջության համար ամենալավ պարը համարվել է հիփ-հոփը, որի ժամանակ ֆիզիկական ակտիվության վրա ծախսվել է 57 տոկոս:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ckd-tula.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ