Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Տեսախաղերը վատ են անդրադառնում երեխայի հիշողության վրա. news.am

Տեսախաղերը վատ են անդրադառնում երեխայի հիշողության վրա. news.am

ԱՄՆ հոգեբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն օրերս պարզել են, որ տեսախաղերը կործանարար ազդեցություն են ունենում երեխայի հիշողության վրա:

Գիտնականները նման եզրակացության են հանգել պարզունակ գիտափորձի արդյունքում, որի ընթացքում նրանք այդ թեմայով մի քանի լրացուցիչ բացահայտումներ են կատարել:

Ամբողջ ժամանակն անցկացնելով խաղալով՝ երեխաներն ամրապնդում են իրենց մտածողության որոշ ունակություններ, սակայն լուրջ վտանգի են ենթարկում մյուս ունակությունները:

Գիտնականների՝ միանգամայն տրամաբանական հայտարարության համաձայն, որն արդեն գիտականորեն հաստատվել է, տեսախաղերի պատճառով զգալիորեն տուժում է երեխայի ընկալունակության մակարդակը՝ չխոսելով արդեն տրամաբանության եւ հիշողության մասին:

Ըստ Globalscience-ի, այս եզրակացությունների արդյունքում գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս՝ երեխաներին պաշտպանել համակարգչից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. glob-news.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ