Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Հայաստանում խաղալիքները պետք է հայերեն պիտակներ ունենան

Հայաստանում խաղալիքները պետք է հայերեն պիտակներ ունենան

Հայաստանում իրացվող խաղալիքները պետք է հայերեն մակնշում ունենան: Այս մասին ասված է մարտի 6-ին Գործադիրի նիստում ընդունված տեխնիկական կանոնադրությունում:

 

Խաղալիքի շուկա դուրս գալով՝ արտադրողը պետք է համապատասխան փաստաթղթեր ունենա. փորձաքննության մասին արձանագրություն կամ համապատասխանության վկայական, ինչպես նաեւ համապատասխանության մասին գնահատականի փաստաթուղթ:

 

Ռիսկերի առաջացման դեպքում արտադրողը պետք է սպառողների բողոքներն արձանագրի, անորակ խաղալիքները հետ կանչի, ինչպես նաեւ մատակարարներին տեղեկացնի  իր դիտարկումների արդյունքների մասին:

 

Խաղալիքի կամ դրա տուփի վրա պետք է նույնականացման տվյալներ լինեն. ապրանքային խմբաքանակի համարը, սերիան կամ մոդելը, ինչպես նաեւ արտադրողի տվյալները՝ հետադարձ կապի հասցեով: Խաղալիքի ծանոթագրությունները պետք է ապահով օգտագործման տվյալներ պարունակեն:

 

Խաղալիքները չպետք է շնչահեղձության վտանգ պարունակեն, իսկ դրանց անմիջական օգտագործման ռիսկերը (օրինակ, էլեկտրական) պետք է նվազագույն լինեն: Խաղալիքների մասերը չպետք է վնասվածք ստանալու վտանգ պարունակեն ձեռքի կամ դեմքի հետ շփման ընթացքում:

 

Մինչեւ 3 տարեկան երեխաների խաղալիքներում չպետք է օգտագործվեն բնական կաշի կամ մորթի, ապակի կամ ճենապակի, թուղթ:

 

Տեխնիկական կանոնադրությունը չի տարածվում մի շարք սպորտային պարագաների վրա (անվաչմուշկներ, սքեյթբորդներ, հեծանիվներ եւ այլն), ինչպես նաեւ հավաքածուների մոդելների ու մանրակերտների վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ikirov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ