Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Ժամանակից շուտ ծնված երեխաները շնչառական խնդիրներ են ունենում

Ժամանակից շուտ ծնված երեխաները շնչառական խնդիրներ են ունենում

ԱՄՆ-ի, Նիդեռլանդների եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների խումբը վերջերս յուրահատում վերլուծություն է իրականացրել, ուսումնասիրելով ավելի քան 1,5 մլն նորածինների:

 

Իր նմանը չունեցող մասշտաբների հասնող հետազոտության արդյունքներով՝  գիտնականները պարզել են, որ ժամանակից շուտ ծնված երեխաների մոտ 50 տոկոսը շնչառական համակարգի հետ կապված հիվանդությունների զարգացման հակում են ունեցել: Այս մասին հայտարարել են բոլոր միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով գիտնականների պաշտոնական եզրակացությունը:

 

Փորձագետների ստացած տվյալները ցույց են տվել, որ ժամանակից շուտ երեխայի ծնվելը կարող է  նպաստել շնչառական համակարգի ասթմատիկ խանգարման զարգացմանն առնչվող պաթոլոգիաների ձեւավորման մեխանիզմին, հաղորդում է GlobalScience.ru-ն:

 

Գիտնականների խոսքով՝ երիտասարդ մայրերը պետք է շատ պատասխանատու մոտենան իրենց հղիությանը եւ հետեւեն բժիշկների խորհուրդներին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medvesti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ