Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Ծխախոտի ծխից երեխաները կարող են հիվանդանալ մենինգիտով

Ծխախոտի ծխից երեխաները կարող են հիվանդանալ մենինգիտով

Պասիվ ծխելը երեխաների մոտ բարձրացնում է ագրեսիվ մենինգիտի զարգացման վտանգը: 

Ինչպես ցույց են տվել Նոթինհեմի համալսարանի ուսումնասիրությունները, վարակի այս տեսակը ամենատարածվածն է բակտերիալ մենինգիտների մեջ: Այն վարակում է արյունը, թոքերը, անոթները, սա մեծամասամբ վերաբերում է երեխաներին և երիտասարդներին: Մահացու ավարտ է գրանցվում ամեն քսաներորդ վարակվածի մոտ: Ամեն վեցերորդ վարակվածը հաշմանդամ է դառնում: 

 

5 տարեկանից ցածր երեխաների մոտ հիվանդության զարգացման վտանգը շատ ավելի բարձր է, իսկ հղիության ընթացքում ծխելու դեպքում վտանգը երեք անգամ մեծանում է, տեղեկացնում է Мeddaily-ն:

 

Ավելի վաղ Լոնդոնի թագավորական քոլեջի ուսումնասիությունները պարզել էին, որ ծխելը սպանում է ոչ միայն թոքերը, նաև ազդում է գլխուղեղի վրա՝ թուլացնելով հիշողությունը: 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ ծխելը ճարպակալում և բարձր ճնշում է առաջացնում: 

 

Գիտնականները պնդում են, որ ծխողների մոտ մտավոր կարողությունները ժամանակի ընթացքում ավելի արագ են իջնում, քան նրանց մոտ, ովքեր չեն ծխում, նշելով, որ ծխողներն իրենց չծխող հասակակիցներից ավելի վաղ են մահանում: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ