ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Բարուրելը երեխաների մոտ առաջացնում է առողջական մի շարք խնդիրներ
«Բարուր անելը երեխաների մոտ առաջացնում է առողջական մի շարք խնդիրներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը: Նրա խոսքերով՝ երեխային բարուրելը նախ հեռացնում է նրան արտաքին միջավայրի ազդակներից. «Այդ պարագայում երեխայի զարգացումը տուժում է, այսինքն՝ երեխան ավելի շատ է քնում, ավելի քիչ է կերակրվում, ավելի քիչ է շփվում շրջապատի հետ: Արդյունքում ավելի ուշ է զարգանում, քան իր հասակակիցները»:
Մանկաբույժի կարծիքով՝ բարուրելըմիայն մի դեպքում է արդարացի. «Հազվադեպ հանդիպում են երեխաներ, որոնքշատ դյուրագրգիռ են և քնած ժամանակ իրենց ձեռքի շարժումներից կարող են անընդհատ արթնանալ: Նման երեխաներին կարճաժամկետ բարուրելը հնարավոր է օգուտ տա»:
Ինչպես տեղեկացրեց մասնագետը՝ բարուրելը առաջացնում է նախևառաջ օրթոպեդիկ խնդիրներ. «Կոնքազդրային հոդը միշտ չի, որ երեխայի մոտ այդ տարիքում լավ է զարգացած: Այդ դեպքում՝ երեխային բարուրելով արհեստականորեն առաջացնում ենք կոնքազդրային հոդախախտում: Հետագայում այդ երեխաների մոտ մեծանում է կաղություն ունենալու հավանականությունը»:
Հարությունյանը նշեց, որ շատերի մոտ կա այն թյուր կարծիքը, թե՝ երեխային բարուրենք, որ ոտքերը ծուռ չլինի. «Բարուրելը դրա հետ կապ չունի: Ոտքերի ծռությունը նախևառաջ կապվում է գենետիկայի հետ: Ոսկորին ուղիղ պահողը մկանն է, իսկ բարուրած երեխայի մոտ մկանները ազատ շարժվել չեն կարողանում: Այդ պարագայում, քանի որ սահմանափակվում են երեխայի շարժումները, հետևաբար մկանային համակարգը ավելի ուշ է զարգանում»:
Բարուրը սեղմում է նաև կրծքավանդակը և խանգարում երեխայի շնչառական շարժումներին. «Նման երեխաների մոտ շնչառական ինֆեկցիաները ավելի շատ են լինում: Նաև բարուրված երեխան կարող է գերտաքանալ կամ մրսել, բայց ծնողը դրա մասին չի իմանա, քանի որ երեխան դա հաղորդում է շարժումների միջոցով»:
«Երևանում շատ հազվադեպ են հանդիպում դեպքեր, երբ նորածիններին բարուրում են: Հիմնականում այդ երևույթը առկա է մարզերում: Որոշ ծննդատներ ծնողներին խրախուսելու նպատակով անվճար շորիկներ են տրամադրում նորածիններին»,- զրույցի վերջում հավելեց մանկաբույժը:
05.10.2012 Կարդացեք նաև
12.03.2020
22.12.2018
02.11.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
