Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Ուսումնասիրություն. Թմբլիկ դեռահասներն ավելի քիչ են ուտում, քան նիհարները

Ուսումնասիրություն. Թմբլիկ դեռահասներն ավելի քիչ են ուտում, քան նիհարները

 

Այն երեխաները,  ովքեր մինչև 8 տարեկան տառապում են ճարպակալմամբ, դեռահաս տարիքում չեն կարող ազատվել ավելորդ քաշից, եթե նույնիսկ խիստ դիետա պահեն և քիչ կալորիա ընդունեն: Ուսումնասիրողները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր երիտասարդ տարիքում ունենում են ավել քաշ, դեռահաս տարիքում ավելի քիչ են կերել` համեմատած իրենց` ավելի գեղեցիկ կազմվածք ունեցող հասակակիցների: Ուսումնասիրության արդյունքները հրապարակել են արտասահմանյան մի շարք բժշկական պորտալներ:

 

Մասնագետներն ընդգծում են, որ ճարպակալման դեմ պետք է սկսել պայքարել դեռ մանուկ հասակից: Հյուսիսային Կառոլինայի համալսարանի ուսումնասիրողները նախ բացատրում են, թե ինչու դեռահասները դիետա պահելով չեն նիհարում և առաջարկում են նիհարելու համար շատ ֆիզիակական վարժություններ անել: Այս դեպքում տպավորություն է ստեղծվում, որ երեխաների մոտ ճարպը «ինքնարտադրվող» է: Բայց իրականում, ամբողջ գաղտնիքը նրանում է, որ նորմալ քաշ ունեցող երեխաները խաղալիս և վազելիս ավելի շատ էներգիա են ծախսում, իսկ ավելորդ քաշ ունեցող երեխաները քիչ են շարժվում ու այնքան էլ ակտիվ չեն լինում: Նորմալ քաշ ունեցող երեխաները ավելի շատ են կալորիա ընդունում, բայց ծախսում են համեմատության համար ավելի շատ, քան ճարպակալած երեխաները:

 

Ուսումնասիրողները զգուշացնում են ծնողներին, թե ինչքան կարևոր է դեռ մանուկ հասակում վերահսկել ինչ են ուտում երեխաները, ինչքան են ուտում ու ամենակարևորը` շատ չուտացնեն և միաժամանակ ստիպեն ավելի շատ շարժուն խաղերով զբաղվել: Հետևություն. ճարպակալման դեմ պետք է պայքարել ֆիզիկական ակտիվությամբ, ոչ թե դիետաներով. թող նույնիսկ կալորիաները շատ լինեն, գլխավորն այն է, որ դրանք արդյունավետ «այրվեն»: 

 

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. http://hq-oboi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ