Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Բժիշկներն ահազանգում են` այսօր երեխաների մոտ ճարպակալման վտանգը մեծ է

Բժիշկներն ահազանգում են` այսօր երեխաների մոտ ճարպակալման վտանգը մեծ է

Այսօրվա բանակ գնացող երիտասարդների 80 տոկոսը օրգանահամակարգի տարբեր բարդության ախտորոշումներ ունի, մասնավորապես` ողնաշարային, ոսկրային, մկանային, ստամոքսաաղիքային հիվանդություններ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բժշկական ասոցիացիայի անդամ Լուսինե Սիմոնյանը, նրանք 1993-94թթ.-ին ծնվածներն են, այսինքն` մի սերունդ, որը ծնվել է մութ ու ցուրտ, սոված տարիներին:

Ըստ նրա, այդ տարիքային խմբի երեխաների մոտ մեծ տոկոս է կազմում նաև կարճատեսությունը: Մասնավորապես, նրանից 40-50 տոկոսը կրում են ակնոցներ, իսկ մնացածները թեև չեն կրում, բայց տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեն:

Լ.Սիմոնյանը նշեց, որ այսօր խնդիր է նաև ճարպակալումը: Ըստ բժշկուհու, անգամ 5-6 տարեկան երեխաները նման խնդիր ունեն, իսկ դա պայմանավորված է նրանով, որ անկանոն ու շատ են սնվում, սակայն քիչ են շարժվում, դրսում քիչ են խաղում: Երբ երեխայի քաշն իր տարիքային քաշից 10-20 տոկոսով ավելի է, ապա դա ճարպակալում է: Ըստ նրա, 13-15 տարեկան աղջիկների մոտ ավելի շատ է ճարպակալումը, քան տղաների:

Նա խորհուրդ տվեց, որ ռեժիմով սնվեն և առողջ սնունդ ստանան:

«Առողջ սնունդ ասելով չենք հասկանում թանկ սնունդ, այլ բալանսավորված սնունդ, այսինքն` սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրածիններ, վիտամիններ: Թե երեխաները, թե մեծահասակները պետք է օրական 3-4 անգամ սնվեն, մյուս կողմից` ստացած սնունդը պետք է համապատասխանի ծախսած էներգիային»,- նկատեց Լ.Սիմոնյանը` հավելելով, որ այսօր երեխաների համար առաջին թշնամին համարվում է «արագ» սնունդն ու գազավորված ըմպելիքը:

«Բացի նրանից, որ դրանցում կան կոնցետրատներ, նաև մեծ քանակությամբ շաքար կա, ինչը բերում է ամբողջ նյութափոխանակության խանգարման ու ճարպակալման, դրա հետևանքով էլ առաջանում են սրտանոթային համակարգի խնդիրներ», - նշեց մանկաբույժը` ավելացնելով, որ այսօր անգամ երեխաներ կան, որ 14-15 տարեկանից արդեն ունեն ճնշման խնդիր:

Բժիշկը խորհուրդ տվեց առաջին հերթին նախաճաշել, դա պարտադիր պայման է, շաբաթական 3-4 անգամ տավարի միս ուտել, որը կարգավորում է հեմոգլոբինի քանակը, ինչպես նաև բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք ուտել, իսկ հացի քանակությունն ու ճարպոտ սնունդը սահմանափակել: Բացի դրանից, օրվա ընթացքում անհրաժեշտ է հաճախակի, բայց քիչ քանակությամբ սնունդ ընդունել: Նշվեց նաև, որ ուտելուց անմիջապես հետո չի կարելի թեյ կամ սուրճ խմել, քանի որ դրանք ամբողջովին չեզոքացնում են հեմոգլոբինն ու վիտամինները:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է առողջ սնունդ գտնել խանութներում, Լ.Սիմոնյանը պատասխանեց, որ այսօր ամբողջ աշխարհում է առողջ սնվելը դժվար, բայց բժիշկներն այդտեղ քիչ անելիք ունեն, պետք է պետական մակարդակով վերահսկողություն իրականացվի: Ինչ վերաբերում է կրթական հաստատություններին, ապա, Լ.Սիմոնյանի խոսքերով, մանկապարտեզներում կան բուժքույրեր, որոնք կարգավորում են սննդի ռեժիմն ու կիլոկալորիաները, իսկ դպրոցների վիճակն ավելի վատ է, այնտեղ աշակերտներն ուտում են ինչ պատահի:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ