Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Գեր երեխաները իրենց հասակակիցների համեմատ ավելի դանդաղ են զարգանում

Գեր երեխաները իրենց հասակակիցների համեմատ ավելի դանդաղ են զարգանում

Թմբլիկ երեխաները դժվարանում են սողալ և քայլել սովորել, նշում են հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը, որի արդյունքները տպագրվել է «Թերապիա» ամսագրում, տեղեկացնում է, որ նորմայից ավել քաշը դանդաղեցնում է նորածինների արագ զարգացումը։

 

«Այն նորածինները, որոնք ակտիվ չեն իրենց ֆիզիկական շարժումներում, չեն կարող հետազոտել արտաքին աշխարհն ավելի հեռվից, քան իրենց ձեռքի երկարութունն է», - ասել է հետազոտության հեղինակ Մեգան Սլինինգը։ Գիտականները 2003-2007 թթ. մի հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում` հետևել են 18-35 տարեկան 217 երեխաների զարգացմանը։ Նրանք յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ այցելել են մասնակիցների տները, գրանցել երեխաների քաշը, զուգահեռ ուսումնասիրել նաև մանուկների բնազդային հմտությունների զարգացումը։


Հոգեշարժողական զարգացման թեստի արդյուքում պարզվել է, որ թմբլիկ երեխաներն իրենց առջև դրված խնդիրները լուծում են երկու անգամ ավելի վատ, քան այն մանուկները, ովքեր ունեին նորմային մոտ քաշ։ Շատ հետազոտություններ էլ ապացուցել են, որ գիրացումը մանկական տարիքում իր արտացոլանքն է թողնում նաև հետագա տարիներին։

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ